Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել: Կառույցը կրկին իր խոր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների կալանավորման կապակցությամբ։ Կառույցը կոչ է արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց և հարգել նրանց հիմնարար իրավունքները։ Ադրբեջանի կառավարամետ լրատվամիջոցները, արձագանքելով բանաձևին, գրել են, որ Եվրախորհրդարանի տվյալ բանաձևն ընդունվել է այն ժամանակ, երբ առաջ է մղվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը՝ այն պայմաններում, երբ հատկապես կարևոր են քաղաքական պատասխանատվությունը և կառուցողական երկխոսության աջակցությունը։ Մինչ Ադրբեջանն ու Հայաստանը ջանքեր են գործադրում լուծելու իրենց տասնամյակներ տևած հակամարտությունը, մտահոգիչ է, որ Եվրախորհրդարանում որոշակի քաղաքական ուժեր ներկայացնող խափանարար տարրերը կրկին փորձում են ստեղծել քաղաքական և ռազմական լարվածություն։ Տարածաշրջանային կայունության և կայուն խաղաղության հաստատման գործընթացին իրական աջակցությունը պահանջում է երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգում, ուղիղ երկխոսության աջակցություն և փոխադարձ անվստահությունը խորացնող գործողություններից զերծ մնալը , գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Բանաձևն ընդունվել է 492 կողմ և 23 դեմ ձայնով:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Եվրախորհրդարանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին, Ադրբեջանը քննադատել է
Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել: Կառույցը կրկին իր խոր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների կալանավորման կապակցությամբ։ Կառույցը կոչ է արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց և հարգել նրանց հիմնարար իրավունքները։ Ադրբեջանի կառավարամետ լրատվամիջոցները, արձագանքելով բանաձևին, գրել են, որ Եվրախորհրդարանի տվյալ բանաձևն ընդունվել է այն […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Զելենսկին արժանի չէ հրադադարի․ Մոսկվան պատասխանել է Ուկրաինայի առաջնորդին
ABC Media / 26 minutes ago

Ֆրանսիայում տեղի կունենան նոր զանգվածային բողոքի ցույցեր և համազգային գործադուլ
ABC Media / 55 minutes ago

Կտակարանը կարդացե՞լ եք, պահք պահո՞ւմ եք, որ «Եկեղեցու ճգնաժամի» քննիչ հանձնաժողովի անդամ եք․ լրագրողի հարցը Տարոն Չախոյանին
ABC Media / 58 minutes ago

Ինչո՞ւ Yandex ը նորմալ չի գործում, gg ն էլ թանկ է #abcmedia #երկու_բառով
ABC Media / 1 hour ago
Related coverage

ՔՊ-ականները մանիպուլացնում են «Ուժեղ Հայաստանի» քվեարկությունը
168 Jham / 9 minutes ago

Գոհունակությամբ եմ արձանագրում ՀՀ-ի և Իսպանիայի միջև հարաբերությունների դրական դինամիկան․ Փաշինյան
24TV / 24News / 11 minutes ago

Արմեն Աշոտյան․ «Փաշինյանը փոխում է մեր անցյալի կոդերը, որ պլանավորի ապագան»
Aravot / 14 minutes ago

ՌԴ-ի հետ ՀՀ հարաբերությունները փոխվել են, քանի որ այլևս Ադրբեջանի հետ չկա կոնֆլիկտ, կա խաղաղություն
24TV / 24News / 15 minutes ago