Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ի դեղատների ցանցում արձանագրել է էական խախտումներ․ ներմուծված որոշ ապրանքախմբեր վաճառվել են առանց համապատասխանության գնահատման պարտադիր փաստաթղթերի։ Դրանց իրացումը կասեցվել է, ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության։ ՇՎՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ համաձայն՝ – «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ», – «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող մաքրող միջոցների ստուգման վերաբերյալ», – «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ», – «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ», – «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ», – «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ստուգման վերաբերյալ», – «Փաթեթվածքի անվտանգության ստուգման վերաբերյալ», ստուգաթերթերի։ Վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրվել է, որ Ընկերության կողմից ներմուծված՝ համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի։ Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով ՇՎՏՄ-ի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագիր։ Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ի դեղատների ցանցում արձանագրել է էական խախտումներ․ ներմուծված որոշ ապրանքախմբեր վաճառվել են առանց համապատասխանության գնահատման պարտադիր փաստաթղթերի։ Դրանց իրացումը կասեցվել է, ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության։ ՇՎՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ համաձայն՝ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Գիշերով գնացել մարդկանց կրպակներն են քանդում. Պեդրո Զարոկյան
Factor.am / 14 minutes ago

Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 21 minutes ago

Սիսիանում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը ապտակել է 6-ամյա տղային
Factor.am / 24 minutes ago

Թաղապետը գլուխը պատին է տվել. Մեսրոպ Մանուկյանը` աներորդու բենզալցակայանի մասին
Factor.am / 25 minutes ago
Related coverage

Врач назвал привычки, которые укрепляют психику
Sputnik Armenia / 2 hours ago

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար
24TV / 24News / 3 hours ago

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

Շողացող առիթմիա
168 Jham / 11 hours ago