Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հոկտեմբերի 9-ին հայտնել է, որ մայրաքաղաք Սանային Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի երկու ավիահարվածների հետևանքով վիրավորվել է վեց քաղաքացիական անձ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։