Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Alpha News Armenia· Oct 9
Politics

Նոր փոփոխություններ ԱՄՆ միգրացիոն ոլորտում. պարզաբանում է փաստաբանը

ԱՄՆ միգրացիոն ոլորտում փոփոխությունները շարունակվում են․ գրեթե ամեն շաբաթ 3-4 խոշոր նորություն է լինում։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում ասել է ԱՄՆ միգրացիոն հարցերով փաստաբան Թեհմինե Ավագյանը։ Փաստաբանի խոսքով՝ վերջին շրջանում փոփոխություններն այնքան հաճախակի են դարձել, որ քաղաքացիները պարզապես չեն հասցնում հետևել դրանց։ «Նորամուծություններից մեկն այն է, որ ԱՄՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայությունը (USCIS) սկսել է որոշումներ կայացնել առանց դիմորդներին հարցազրույցի հրավիրելու։ Այն անձինք, որոնք ներկայացրել են ապաստանի դիմումները և սպասում են հարցազրույցի, վերջին շաբաթվա ընթացքում ծանուցումներ են ստանում, որ իրենց գործով հաջորդ քայլը լինելու է որոշման կայացումը։ Սա նշանակում է, որ ծառայությունը կարող է անձին հարցազրույցի չհրավիրել, այլ միանգամից որոշել՝ հաստատե՞լ դիմումը, թե՞ գործն ուղարկել դատարան»,- նշել է փաստաբանը։

Նոր փոփոխություններ ԱՄՆ միգրացիոն ոլորտում. պարզաբանում է փաստաբանը

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.