Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» սոցցանցերում տեսանյութ է հրապարակել 37-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզումներից և կից հայերեն գրառում կատարել: «Մխիթարյանը երբեք չի հոգնում»,- նշված է գրառման մեջ: Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ինտերն» ու «Ռոման» 13 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: