ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանին սահմանակից Մեղրի համայնքի Կուրիս գյուղում երեք ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման լուրը ապատեղեկատվություն է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։Նշենք, որ ըստ լուրերի` գիշերը Կուրիս գյուղում գյուղացիները տեսել են քաղաքացիական հագուստով 3 անձանց և ենթադրել, որ ադրբեջանցիներ են: Ըստ 24News-ի` գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել:Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԱԱԾ–ն հերքում է, որ Մեղրիի Կուրիս գյուղ ադրբեջանցիներ են ներթափանցել
Կուրիս գյուղում գյուղացիները տեսել են քաղաքացիական հագուստով 3 անձանց և ենթադրել, որ ադրբեջանցիներ են։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Более 100 доменов госсайтов Азербайджана атакованы иностранными хакерами
Sputnik Armenia / 13 minutes ago

ՌԴ ԶՈւ–ն Կիևի մարզում գործարանի և ենթակայանի է հարվածել. ՊՆ
Sputnik Armenia / 19 minutes ago

ВС России поразили завод и подстанцию в Киевском регионе - Минобороны
Sputnik Armenia / 25 minutes ago

Трамп заявил, что сделка с РФ поможет снизить мировые цены на дизельное топливо
Sputnik Armenia / 36 minutes ago
Related coverage

Pashinyan has presented his vision of what peace with Azerbaijan should look like.
Noyan Tapan TV / 20 minutes ago

ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
Factor.am / 25 minutes ago

Scandal in Azerbaijan: Armenia must sharpen the situation: this is a trap that should be used. Hayk Sahakyan
Noyan Tapan TV / 31 minutes ago

Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպիսին է պատկերացնում խաղաղությունն Ադրբեջանի հետ
Azatutyun / 32 minutes ago