factor.am Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։ Սա տարբերվում է նախորդ ավելի քան երեսուն տարիներից, երբ 1990-ականներից սկսած՝ ամեն տարի երկու կողմերից էլ զոհեր և վիրավորներ էին լինում»,- ասել է նա։ Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ արդեն գրեթե մեկ տարի է՝ ադրբեջանական երկաթուղին բաց է հայկական բեռների տեղափոխման համար, երկու երկրների միջև երկկողմ առևտուր է իրականացվում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի 12 կիլոմետրանոց հատվածը սահմանազատվել և սահմանագծվել է։ The post Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է | factor.am appeared first on Infocom .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է | factor.am
factor.am Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom
Related coverage

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը․ Փաշինյան
1in.am / 10 hours ago

Асатрян: Иран может ударить по TRIPP, если… Трехдневная бомбёжка не поможет США
168 Jham / 10 hours ago

Շատ հետաքրքիր է, հիմա ո՞ւր են Ամուլսարը «կրծքով» շրջափակող պաշտպանները․ Բադալյան
168 Jham / 11 hours ago

Դպրոցնում ՔՊ գաղափարախոսություն քարոզելու պահանջը լեգիտիմության պակասի ցուցիչ է.Վլադիմիր Մարտիրոսյան
Aravot / 11 hours ago



