Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության ենթակա ծառայությունների, Փրկարար ծառայության ղեկավար կազմի, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ։ Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արփինե Սարգսյանը շեշտել է Հայաստանի համար նման նշանակալի միջոցառման ընթացքում հանրային անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու կարևորությունը։ ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը նախարարին զեկուցել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ ստորաբաժանումների կողմից իրականացված և ընթացիկ միջոցառումների մասին։ Ծառայությունների ղեկավարները ներկայացրել են համաժողովի անցկացման վայրերում, հիմնական երթուղիներում և հարակից տարածքներում անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության կազմակերպման, ինչպես նաև հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Քննարկվել են ՆԳՆ ստորաբաժանումների ծառայության պատշաճ կազմակերպման, անձնակազմի կառավարման ու փոխգործակցության վերաբերյալ հարցեր։ Նախարարը ցուցումներ է տվել հասարակական կարգի պահպանման, անվտանգության ապահովման, ինչպես նաև Փրկարար ծառայության աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ճանապարհային երթևեկության սահմանափակումների վերաբերյալ ապահովել հանրության պատշաճ իրազեկումը, շարունակել մշտական կապը COP17-ի շրջանակում անվտանգության ապահովման հարցերով պատասխանատուների հետ և պարբերաբար զեկուցել անվտանգային միջոցառումների ընթացքի վերաբերյալ։ The post ՀՀ ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել appeared first on Infocom .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՀՀ ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության ենթակա ծառայությունների, Փրկարար ծառայության ղեկավար կազմի, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ։ Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արփինե Սարգսյանը շեշտել է Հայաստանի համար նման նշանակալի միջոցառման ընթացքում հանրային անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու կարևորությունը։ ՆԳՆ ոստիկանության […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով
Infocom / 2 hours ago

Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Infocom / 2 hours ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
Infocom / 2 hours ago

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը
Infocom / 2 hours ago
Related coverage

"Океан Трампа": президент США предложил новое название для Атлантики или Тихого океана
Sputnik Armenia / 53 minutes ago

Անձնական տվյալների արտահոսքի վտանգ կա՞. ՀՀ անձնագրերը տրամադրելու է մասնավոր ընկերություն
5TV Armenia / 59 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
1in.am / 59 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago