Շիրակի մարզի դատախազության հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Արթիկ համայնքի և ֆիզիկական անձի դեմ ներկայացված՝ 2003 թվականի սեպտեմբերի 15-ի՝ մսուր-մանկապարտեզի արևելյան մասնաշենքի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին հայցը։ Շիրակի մարզի դատախազությունում պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2003 թվականի սեպտեմբերի 15-ին Արթիկի Շինարարների փողոց 7 հասցեում գտնվող՝ 964.20 քմ մակերեսով մսուր-մանկապարտեզի արևելյան մասնաշենքն աճուրդ-վաճառքի միջոցով՝ 3.7 միլիոն դրամով, օտարվել է ֆիզիկական անձի։ Միաժամանակ պարզվել է, որ շինության աճուրդ-վաճառքի կազմակերպման համար հիմք հանդիսացող արխիվային փաստաթղթերը բացակայում են։ Շիրակի մարզի դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ։ Քանի որ գույքը բնեղենով վերադարձնելն անհնար է (տրոհվել է առանձին մասերի, տրվել են այլ հասցեներ, որոնց վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական վարույթ), Դատախազությունը պահանջել է գնորդից բռնագանձել գույքի օտարման պահին գործող շուկայական արժեքը՝ 16 միլիոն 144 հազար դրամ: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 8-ի վճռով, հայցը բավարարվել է մասնակի. դատարանն անվավեր է ճանաչել 2003 թվականի սեպտեմբերի 15-ին կազմակերպված աճուրդը, ինչպես նաև դրա հիման վրա 2003 թվականի հոկտեմբերի 6-ին Արթիկի քաղաքապետարանի և ֆիզիկական անձի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը։ Որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ ֆիզիկական անձին պարտավորեցվել է Արթիկ համայնքին հատուցել 12 միլիոն 444 հազար դրամ։ Հանրային կապերի բաժին
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ
Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Օրացույց․ 12-ը հոկտեմբերի․ Զինդատախազն ասում էր «Հոկտեմբերի 27-ի թիկունքում․․․իրենք են»․ Ալբերտ Բազեյան (տեսանյութ)
A1plus / 6 hours ago

Ալավերդիում հրշեջ-փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
A1plus / 6 hours ago

Լարված իրավիճակ Շինարարների փողոցում. փորձում են քանդել կրպակները․ ՈՒՂԻՂ
A1plus / 7 hours ago

Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում (տեսանյութ)
A1plus / 7 hours ago
Related coverage

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ
1in.am / 5 hours ago

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք
1in.am / 6 hours ago

Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Factor.am / 10 hours ago

Անվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Infocom / 10 hours ago