Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

A1plus Armenia· Oct 9
Politics

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Փաշինյան

Փաշինյան․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին և հանդես եկել ելույթով։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել թուրքմենական կողմին՝ ԱՊՀ-ում նախագահության շրջանակում կատարած աշխատանքի համար և շնորհավորել Ուզբեկստանին՝ ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ Փաշինյանը նշել է, որ ԱՊՀ հիմնարար փաստաթղթերից մեկը՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագիրը, առանցքային դեր է խաղացել երկու երկրների միջև խաղաղության հաստատման գործում։ Նրա խոսքով՝ 2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որով կողմերը սահմանազատման գործընթացում որպես հիմնարար սկզբունք ընդունում են Ալմա-Աթայի հռչակագիրը։ Փաշինյանը նշել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը առանցքային տեղ է զբաղեցնում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրված տեքստում։ Ըստ նրա՝ համաձայնագրում կողմերը ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունն ու քաղաքական անկախությունը, ինչպես նաև հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և ապագայում ևս չեն ներկայացնի։ Նա հիշեցրել է, որ համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տանը կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է»,– հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, որ վերջին ավելի քան երկու տարիներին երկու երկրների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։ Նրա խոսքով՝ արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Ադրբեջանի երկաթուղին բաց է հայկական բեռների համար, սկսվել է երկկողմ առևտուրը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի 12-կիլոմետրանոց հատվածը սահմանազատվել և սահմանագծվել

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Փաշինյան

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.