Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննության առնել կառավարության ծրագրի սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների դիմումը։ Ընդդիմադիր պատգամավորները հակասահմանադրական են համարում կաթողիկոսի հեռացման հարցը կառավարության ծրագրում ներառելը։ Նրանք նաև պնդում են, որ կառավարության ծրագիրը հաստատվել է մինչև ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը, ինչը, իրենց գնահատմամբ, ընթացակարգային խախտում է։ Սահմանադրական դատարանը նշել է, որ չի հիմնավորվել, թե օրակարգային հարցերի քննարկման հերթականության փոփոխությունը խոչընդոտել է պատգամավորների լիազորությունների իրականացմանը, խախտել է ԱԺ իրավազոր կազմի պահանջը կամ ազդել քվեարկության սահմանադրական իրավաչափության վրա։ Դատարանի գնահատմամբ՝ ներկայացված փաստարկները հիմնականում վերաբերում են խորհրդարանի ներքին աշխատանքների կազմակերպմանը, այլ ոչ թե սահմանադրական խախտմանը։ ՍԴ-ն նաև ընդգծել է, որ սահմանադրական արդարադատության դիմելու նպատակը պետք է լինի Սահմանադրության գերակայության ապահովումը, այլ ոչ թե պետական մարմինների գործունեության պարզապես քննադատությունը։ Արդյունքում, բավարար հիմնավորումների բացակայության պատճառով Սահմանադրական դատարանը մերժել է դիմումի հիման վրա գործի քննությունը՝ առանց հարցն ըստ էության քննելու։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՍԴ-ն չի քննի կառավարության ծրագրի վերաբերյալ ընդդիմադիրներ պատգամավորների դիմումը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Թրամփ. Ժամանակն է, որ Ուկրաինան փոխի նախագահին
ArmLur / Zhoghovurd / 7 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»
ArmLur / Zhoghovurd / 7 hours ago

Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago

«Իսաիաս» փոթորիկը երկու մարդու կյանք է խլել ԱՄՆ երկու նահանգներում
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago
Related coverage

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը․ Փաշինյան
1in.am / 7 hours ago

ՔՊ-ի հարուստ նվիրատուները
Infocom / 7 hours ago

Асатрян: Иран может ударить по TRIPP, если… Трехдневная бомбёжка не поможет США
168 Jham / 7 hours ago

Շատ հետաքրքիր է, հիմա ո՞ւր են Ամուլսարը «կրծքով» շրջափակող պաշտպանները․ Բադալյան
168 Jham / 7 hours ago