ArmLur.am -ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում Կառավարության մի շարք ներկայացուցիչներ հանդիպում կունենան արցախցիների հետ։ Մեր տեղեկություններով՝ հանդիպումն ընդունելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Ըստ ArmLur.am -ին հասած տեղեկությունների՝ հանդիպում անցկացնելու որոշումը կայացվել է երեկ՝ հոկտեմբերի 8-ին։ ArmLur.am -ը զրուցել է նաև օրերս Ազգային ժողովի դիմաց նստացույց իրականացրած արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանի հետ։ Վերջինս հաստատել է մեր տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին հանդիպմանը մասնակցելու համար խումբ է ձևավորում, որ անվանացանկ ներկայացնի ԱԺ-ին։ Անաստաս Իսրայելյանն իր նստացույցը դադարեցրել է երեկ ժամը 18։00-ից հետո, երբ հայտնեցին, որ ընդունելու են արցախցիներին։ «Մնացած ամեն ինչ դեռ գործընթացի մեջ է։ Ես ամենօրյա ռեժիմով շփվում եմ արցախահայության հետ։ Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղում, որոնք բոլորը բարձրաձայնվելու են հոկտեմբերի 13-ին՝ ԱԺ-ում կայանալիք հանդիպման ընթացքում»,- նշել է Իսրայելյանը։ Նա նաև հայտնել է, որ նստացույցի ընթացքում բոլորը մոտեցել են իրեն, և ինքն էլ նրանցից պահանջել է հստակ դիրքորոշում ու լուծումներ ներկայացնել։ Հասարակական գործչի խոսքով՝ դրանից հետո, հավանաբար, որոշում է կայացվել արցախցիներին ընդունել Ազգային ժողովում։ Նանիկ Աղասյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

Ես կապուտուլյանտ դավաճանի մասին ոչ մի բան չեմ կարող ասել, նրան պետք է ձերբակալել և տեղափոխել բանտ
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

Աշակերտուհուն հшրվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք
ArmLur / Zhoghovurd / 29 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago
Related coverage

Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի այս բանաձևն ընդունվել է ոչ թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ և նրանց ջանքերով, այլ՝ ի հեճուկս նրանց. «Ուժեղ Հայաստան» դաշինք
Aravot / 9 minutes ago

Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին
Alpha News / 10 minutes ago

ԵԽԽՎ զեկույցը փաստեց՝ խորհրդարանը ձևավորվել է ոչ լեգիտիմ ճանապարհով
Aysor.am / 11 minutes ago

Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը
Alpha News / 13 minutes ago