Իտալական Marchesi Antinori ընտանեկան գինեգործական ընկերությունից գողացել են շուրջ 30 հազար շիշ պրեմիում դասի գինի՝ ընդհանուր 5 միլիոն եվրո արժողությամբ․ գրում է Financial Times-ը։ Գողությունը կատարվել է Տոսկանայի մարզի Կորտոնա քաղաքի պահեստից։ 1385 թվականից գործող ընկերության տվյալներով՝ գողերը ներխուժել են պահեստ անցած շաբաթավերջին՝ այն ժամանակ, երբ 170 երկիր արտադրանք արտահանող գինեգործարանը պատրաստվում էր արտասահմանյան հաճախորդներին ուղարկել իր ամենաթանկ գինիների մեծ խմբաքանակը։ Գողության մասին հայտնի է դարձել երկուշաբթի առավոտյան, երբ աշխատակիցները եկել են աշխատանքի և հայտնաբերել, որ գինիները չկան։ Գինեգործարանում տեղադրված տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են գողության պահը։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն դեռևս ձերբակալություններ չեն եղել։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իտալիայում գողացել են 5 մլն եվրո արժողությամբ 30 հազար շիշ գինի․ FT
Իտալական Marchesi Antinori ընտանեկան գինեգործական ընկերությունից գողացել են շուրջ 30 հազար շիշ պրեմիում դասի գինի՝ ընդհանուր 5 միլիոն եվրո արժողությամբ․ գրում է Financial Times-ը։ Գողությունը կատարվել է Տոսկանայի մարզի Կորտոնա քաղաքի պահեստից։ 1385 թվականից գործող ընկերության տվյալներով՝ գողերը ներխուժել են պահեստ անցած շաբաթավերջին՝ այն ժամանակ, երբ 170 երկիր արտադրանք արտահանող գինեգործարանը պատրաստվում էր արտասահմանյան հաճախորդներին […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

#ՈւՂԻՂ. ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել
ABC Media / 5 hours ago

Ողբերգական դեպք` Գեղարքունիքի մարզում #abcmedia #abcլուրեր
ABC Media / 6 hours ago

Գագիկ Ծառուկյանի գործով նոր տեսանյութ է հրապարակվել #abcmedia #abcլուրեր
ABC Media / 8 hours ago

Ռամզան Կադիրովը պարգևատրվել է «Երկաթուղային պատվավոր աշխատող» կրծքանշանով
ABC Media / 9 hours ago



