Տավուշի մարզի դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին։ Հայցը ներկայացվել է Դիլիջան համայնքի, «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի դեմ։ Հակակոռուպցիոն դատարանը հայցն ընդունել է վարույթ և արգելել գույքի օտարումը կամ գրավադրումը։ Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի սեպտեմբերի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արսօյլ» ՀՁ ՓԲ ընկերության և ֆիզիկական անձի՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գայի 37 հասցեում գտնվող՝ նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերցնելու պահանջերով: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ, Դատախազության հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց. արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ ցանկացած եղանակով օտարելը կամ նշված գույքը գրավադրելը»: «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին, հիմնադիրը Գուրգեն Արսենյանն է։ Նրա հայտարարագրերում նշված է, որ ընկերության 100% բաժնեմասը պատգամավորական գործունեության ժամանակ հանձնվել է հավատարմագրային կառավարման Հռիփսիմե Ավետիսյանին։ Արսենյանը 2024 թվականից Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է։ Եվգենյա Համբարձումյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
Տավուշի մարզի դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին։ Հայցը ներկայացվել է Դիլիջան համայնքի, «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի դեմ։ Հակակոռուպցիոն դատարանը հայցն ընդունել է վարույթ և արգելել գույքի օտարումը կամ գրավադրումը։ Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
Factor.am / 3 minutes ago

Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 17 minutes ago

Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն
Factor.am / 18 minutes ago

Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Factor.am / 31 minutes ago
Related coverage

Ախուրյանի համայնքապետի չհիմնավորված ծախսերը
Infocom / 1 hour ago

Ձիարշավ և բերքի տոն Արտավանում․ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց բարդ լեռնային պայմաններով ձիերի մրցավազք
Aravot / 2 hours ago

After the age of 16, you cannot obtain a passport without an identification card. 8 rules that come into effect on November 1.
Noyan Tapan TV / 2 hours ago

Սփյուռքի երիտասարդներին հրավիրում եմ Հայաստան. մի անգամ տեսնելը՝ 1000 անգամ լսելուց լավ է. Փաշինյան
1in.am / 2 hours ago