ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի առևտուրը ԱՊՀ երկրների հետ 2025 թվականին գերազանցել է 110 մլրդ դոլարը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում անցկացվող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։ՌԴ նախագահը հավելել է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում տոկոսային աճը կազմել է 12%։Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ԱՊՀ մակարդակով կայացված որոշումները գուցե որոշ ժամանակով պահպանել են առևտրային խոչընդոտները, սակայն թույլ են տվել կայուն, արտաքին ազդեցությունից անկախ ֆինանսական ենթակառուցվածք ստեղծել։ Դրա շնորհիվ երկրների միջև փոխադարձ հաշվարկների ավելի քան 90%-ն իրականացվում է ազգային արժույթներով։Առաջ են մղվում նաև ներմուծման փոխարինման հետ կապված գործընթացները. աճում է մեքենաների, սարքավորումների, դեղորայքի և գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը։ԱՊՀ երկրները նաև արդյունավետ համագործակցում են ֆինանսների և տնտեսության, փողերի լվացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրավախտներին հակազդելու համար։Համատեղ ծրագրեր են իրականացվում թվային տեխնոլոգիաների անօրինական օգտագործման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի համար։Այսօրվա խորհրդի նիստին ներկայացվել են մի շարք նոր լուծումներ քրեական արդարադատության, կիբեռհանցագործությունների կանխարգելման և սահմանային անվտանգության վերաբերյալ։ ՌԴ նախագահը հավելել է, որ բոլոր այս նախագծերին աջակցում է ռուսական կողմը։Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կնախագահի ԱՊՀ-ում
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՌԴ առևտուրը ԱՊՀ երկրների հետ գերազանցել է 110 մլրդ դոլարը. Պուտին
Համագործակցության երկրներն արդյունաբերական համագործակցության նոր շղթաներ են ձևավորում, նոր լոգիստիկ միջանցքներ են բարեկարգվում Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիներով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Մեզ հստակ կարգավիճակ է պետք. արցախցիների խնդիրների հարցով քննարկում ԱԺ–ում
Sputnik Armenia / 16 minutes ago

Видеомост Астана — Москва — Минск — Бишкек — Ереван —Ташкент
Sputnik Armenia / 25 minutes ago

Сопровождающие детей с инвалидностью будут бесплатно пользоваться транспортом в Ереване
Sputnik Armenia / 28 minutes ago

Сорвана попытка СБУ атаковать дронами аэродром "Балтимор" в Воронеже
Sputnik Armenia / 34 minutes ago
Related coverage

Դեմ ենք աշխատավարձերի բարձրացմանը,աշխատավարձերի շքերթի քաշաքապետարանի շարունակությունն է. Սուքիասյան
168 Jham / 16 minutes ago

NYMEX․ Ոսկու գինը նվազել է
Factor.am / 34 minutes ago

Բնակիչներին հարցրե՞լ եք՝ արդյոք իրենք ուզում են, որ շուկան քանդվեր․ Սարգիս Տեր-Եսայան
A1plus / 38 minutes ago

Բնակիչներին հարցրե՞լ եք՝ արդյոք իրենք ուզում են, որ շուկան քանդվեր․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
A1plus / 38 minutes ago