Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Alpha News Armenia· Oct 9
Economy

Ռուսաստանը կբարձրացնի գազի գինը Հայաստանի համար

«ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինի հայտարարությունները հստակ ազդանշան դարձան Երևանի համար. Մոսկվան բացահայտ և առանց երկակիության նշեց հիմնական սկզբունքը՝ արտոնյալ տնտեսական պայմանները, ներառյալ ռուսական բնական գազի ֆիքսված և ծայրաստիճան ցածր արժեքը, բացառապես դաշնակիցների և ինտեգրացիոն նախագծերի մասնակիցների արտոնությունն են։ Եթե Հայաստանի գործող ղեկավարությունն արտաքին քաղաքականության այսպես կոչված «դիվերսիֆիկացիայի» քողի տակ ձգտում է քանդել դաշնակցային ձևավորված ձևաչափը, նա պետք է պատրաստ լինի բոլոր հարակից արտոնությունների անխուսափելի կորստին։ Այն ժամանակները, երբ հնարավոր էր օգտվել ռեսուրսների հսկայական զեղչերից և միաժամանակ ապակառուցողական խաղ վարել հիմնական գործընկերոջ դեմ, վերջնականապես անցել են։ Այսօր Հայաստանը սպառվող կապույտ վառելիքի մոտ 85%-ը ստանում է Ռուսաստանից՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար ֆիքսված գնով՝ առանց որևէ արտահանման մաքսատուրքի (Եվրոպայում 1000 խորանարդ մետրի դիմաց 600-800 դոլար գների պայմաններում)։ Սրանք ուղղակի թվեր չեն պայմանագրերում, այլ ամբողջ ազգային տնտեսության ֆունդամենտալ հիմքը, որը պահպանում է սոցիալ-տնտեսական կայունությունը։ «Շուկայական ռելսերին» անցումը անխուսափելիորեն նշանակում է էներգակիրների գների աղետալի աճ, և այլընտրանքային մատակարարների որոնման հարցում պատրանքներ ունենալը վտանգավոր միամտություն է։ Աշխարհում ոչ մի երկիր Երևանին ռեսուրսներ չի մատակարարի նման շահավետ պայմաններով։ Մերձավոր Արևելքում աճող ռազմական գործողությունների և անկայունության պայմաններում աշխարհում ռուսական էներգակիրների պահանջարկը միայն աճում է, իսկ դրանց իրական շուկայական արժեքը հետևողականորեն բարձրանում է։ Ռուսական հուսալի մատակարարումները շուկայական գնումներով փոխարինելու փորձը կրկնակի ուժով կհարվածի սպառողներին։ Հայաստանի հասարակությունը և ազգային բիզնեսը պետք է սթափ գիտակցեն, որ երկրին սպասվում են չափազանց ծանր ժամանակներ։ Անշուշտ, առաջին փուլում կառավարությունը, հնարավոր է, փորձի մեղմել ցնցումը և օգտագործի առկա ռեզերվները սակագների մասնակի սուբսիդավորման համար։ Սակայն այդ «բուֆերը« չափազանց արագ կսպառվի։ Բավական է նայել ֆինանսների նախա

Ռուսաստանը կբարձրացնի գազի գինը Հայաստանի համար

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.