Armlur.am -ի բացառիկ տեղեկություններով՝ վաղը՝ հոկտեմբերի 10-ին, իշխանությունները պատրաստվում են ազդարարել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը։ Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր ՔՊ-ական պատգամավորներ և իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեկնել են Ամուլսարի տարածք՝ տեղում նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու և վաղվա միջոցառման կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով։ Armlur.am -ի աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանքի շահագործման մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում իշխանությունները պաշտոնապես կազդարարեն Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի մեկնարկը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Մեզ նախարարությունից հաստատել են, որ վաղը նախատեսվում է Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը։ Այսպիսով, իշխանությունները պատրաստվում են վաղը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ազդարարել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի նոր փուլը։ Նշենք, որ Ամուլսարի հանքի կառավարման ողջ պատասխանատվությունն այս պահին իրականացնում է ՔՊ վարչության անդամ, ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը: Սոնա Գրիգորյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Վաղը իշխանությունները կտան Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը․ Armlur.am
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա հինգ ուղղությունից․ տասնյակ ԱԹՍ-ներ կասեցվել են, կան տուժածներ և ավերածություններ
ArmLur / Zhoghovurd / 5 minutes ago

ՄԻՊ-ը կարևորում է աղջիկ երեխաների հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago

Kathimerini․ Թուրքիան ամրապնդում է պաշտպանական կապերը Ֆրանսիայի հետ՝ եվրոպական սպառազինություններին հասանելիություն ստանալու համար
ArmLur / Zhoghovurd / 44 minutes ago

Թրամփը չի բացառել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը «Թրամփի օվկիանոս» անվանելու հնարավորությունը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Հաջողակ թոփ-մենեջերի 5 ոսկե կանոնները. Ռալֆ Յիրիկյանի կառավարման բանաձեւերը
Armenian Business News (ABNews) / 18 minutes ago

«Կարծում եմ, առաջիկայում նրանք կդառնան արդեն նախկին ՔՊ-ական». Արտակ Զաքարյանը` նախկին ՀՀԿ-ական համայնքապետերի մասին
Aravot / 28 minutes ago

«Ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ ունենա, Զելենսկին չափն անցել է». Իլոն Մասկ | azatutyun.am
Infocom / 45 minutes ago

Մի՛ շտապեք խմել հակասնկային դեղեր. Ի՞նչ է թաքնված եղունգների գույնի փոփոխության հետևում. Պարզաբանում է մասնագետը
168 Jham / 48 minutes ago