Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։ Սա տարբերվում է նախորդ ավելի քան երեսուն տարիներից, երբ 1990-ականներից սկսած՝ ամեն տարի երկու կողմերից էլ զոհեր և վիրավորներ էին լինում»,- ասել է նա։ Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ արդեն գրեթե մեկ տարի է՝ ադրբեջանական երկաթուղին բաց է հայկական բեռների տեղափոխման համար, երկու երկրների միջև երկկողմ առևտուր է իրականացվում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի 12 կիլոմետրանոց հատվածը սահմանազատվել և սահմանագծվել է։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Քանդում են Շինարարների փողոցի ապօրինի շինությունները. ՈՒՂԻՂ
Factor.am / 24 minutes ago

Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
Factor.am / 10 hours ago

Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Factor.am / 11 hours ago

ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
Factor.am / 11 hours ago
Related coverage

Հայաստանը փոխակերպվել է ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության․ ՆԳ նախարար
24TV / 24News / 31 minutes ago

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը. Տիգրան Աբրահամյան
168 Jham / 33 minutes ago

«Միայնակ էլ կհաղթեմ». Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի. «Հրապարակ»
24TV / 24News / 37 minutes ago

Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ՊՆ
1in.am / 42 minutes ago