armenpress.am Ադրբեջանից Վրաստան բնական գազի մատակարարումների համաձայնագիրը 20 տարով երկարաձգվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական բանակցությունների հաջող ավարտից հետո, հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Վրաստանի և Ադրբեջանի միջև գազի առք ու վաճառքի պայմանագիրը գործում է 2003 թվականից և ժամկետը լրանում էր 2026 թվականին։ Մայիսին կողմերը հայտարարել են պայմանագրի երկարաձգման համաձայնագրի ստորագրման մասին։ Ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ պայմանագրով նախատեսված բնական գազի ամբողջ ծավալը կօգտագործվի Վրաստանի գազային հատվածի կարիքների բավարարման համար և, համապատասխանաբար, իրենից ներկայացնում է այդ հատվածին անխափան և կայուն մատակարարումների երաշխիք։ Միջկառավարական համաձայնագիրը նաև նախատեսում է գործառնական համաձայնագրի կնքում Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության՝ SOCAR Midstream Operation ՍՊԸ-ի հետ՝ Բաքու-Սուփսա նավթամուղի վրացական հատվածի վերաբերյալ։ Համաձայնագիրը սահմանում է ոչ միայն հիշյալ խողովակաշարի տարանցիկ երթուղու գործունեությունն ու տեխնիկական սպասարկումը, այլև Բաքու-Թբիլիսի-Սուփսա խողովակաշարի և Սուփսայի տերմինալի շահագործման հարցը: The post Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը | armenpress.am appeared first on Infocom .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը | armenpress.am
armenpress.am Ադրբեջանից Վրաստան բնական գազի մատակարարումների համաձայնագիրը 20 տարով երկարաձգվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական բանակցությունների հաջող ավարտից հետո, հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Վրաստանի և Ադրբեջանի միջև գազի առք ու վաճառքի պայմանագիրը գործում է 2003 թվականից և ժամկետը լրանում էր 2026 թվականին։ Մայիսին կողմերը հայտարարել […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom
Related coverage

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ
168 Jham / 8 hours ago

Դիանա Խաչատրյան․ Յուրաքանչյուր թռիչքի գլխավոր նպատակը անվտանգ վայրէջքն է․ «Նիդերլանդական Օրագիր»
Aravot / 10 hours ago

Լուկաշենկոյի ծաղրը․ Ռուսական ճնշումը մեծանում է. Փաշինյանի նոր զիջումները. Ալիևին սաստել են
Noyan Tapan TV / 13 hours ago

Կառուցապատողների հայկական ասոցիացիան համախմբել է ոլորտի ներկայացուցիչներին
Armenian Business News (ABNews) / 14 hours ago



