Դատական համակարգում խառնաշփոթ է։ Աղմկահարույց քրեական գործերով որոշում կայացնելուց առաջ դատավորների նկատմամբ ճնշումներ են գործի դրվում։ Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբայրը` Գևորգ Ներսիսյանը, ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր ճանաչվեցին։ Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ էր կայացրել։ «Դատարանը գտնում է, որ ապացուցված է նշված արարքի քրեական հակաիրավականությունը, ապացուցված է Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյանի կողմից նշված արարքը կատարելը։ Ապացուցված է նրանց մեղավորությունը նշված արարքը կատարելու մեջ։ Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342–ից 344–րդ հոդվածներով, դատարանը որոշեց քրեական վարույթով կայացնել մեղադրական վերդիկտ։ Համբարձում Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 211–րդ հոդվածի 2–րդ մասի 5–րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ։ Գևորգ Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 211–րդ հոդվածի 2–րդ մասի 5–րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ»,–ասել էր դատավորը։ Հիշեցնենք, որ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական շտաբի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։ Սակայն արձանագրենք Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ գործը քննող դատավորի՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ մինչ այս որոշումը կարգապահական վարույթ էր հարուցվել՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից։ ԱՆ-ն սեպտեմբերի 10-ին արդեն ԲԴԽ է ներկայացրել միջնորդությունը՝ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում Մանուկյանին և ինչ գործով՝ դեռևս պաշտոնապես հայտնի չէ։ ԲԴԽ-ում նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին։ Չի բացառվում, որ կարգապահական վարույթով Մանուկյանին հասկացրել են, թե ինչ պետք է անի, որ հանկարծ հետո ճակատագրական հետեւանքներ չունենան իր գործողությունները։ Նշենք, որ նույն օրը ԲԴԽ-ում կքննվի նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը։ Նրա նկատմամբ ևս կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից։ Քնար Մանուկյան Մանրամասները ՝ տեսանյութում․
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Թրամփ. Ժամանակն է, որ Ուկրաինան փոխի նախագահին
ArmLur / Zhoghovurd / 7 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago

Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago

«Իսաիաս» փոթորիկը երկու մարդու կյանք է խլել ԱՄՆ երկու նահանգներում
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago
Related coverage

«Քանզի Տերը ում սիրում՝ նրան խրատում է…»
168 Jham / 6 hours ago

Երբ Աստծո տվածը բազմապատկվում է. հոգեւոր ընտրություն
Aravot / 8 hours ago

Փաշինյանը և Փաշազադեն` ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու. Տեր Վրթանես քահանա Բաղալյան, Հրանտ Միքայելյան
168 Jham / 9 hours ago

Հակաեկեղեցական զեկույցում հայտնված Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ուշագրավ պատասխանը՝ եկեղեցու գործերին պետության միջամտության մասին
Aravot / 16 hours ago