Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող քաղաքացիական մասնակցության հաբ» ծրագրի շրջանակում կազմակերպված մարզային ֆորումին։ ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆորումի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքի իրացման, հաղորդակցության մատչելիության ապահովման, իրավունքների պաշտպանության և համայնքային կյանքում լիարժեք ու ակտիվ մասնակցության խթանման համատեքստում։ Անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումների դերին՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար առկա խոչընդոտների հաղթահարման, տեղեկատվության և ծառայությունների հասանելիության ընդլայնման, ինչպես նաև հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից։ Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը, մատչելի և ներառական միջավայրի ձևավորումը, ինչպես նաև նրանց ինքնուրույնության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցության ապահովումը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

36 ժամ ջուր չի լինի Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում
1in.am / 29 minutes ago

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
1in.am / 44 minutes ago

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
1in.am / 1 hour ago

Վթարային ջրանջատում` Սարուխան գյուղում
1in.am / 1 hour ago
Related coverage

Անձնական տվյալների արտահոսքի վտանգ կա՞. ՀՀ անձնագրերը տրամադրելու է մասնավոր ընկերություն
5TV Armenia / 14 minutes ago

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Factor.am / 37 minutes ago

Զինծառայողների վարժանքները գերժամանակակից «Արամազդ» հրետանային միջոցով. Պապիկյան
Shant News / 43 minutes ago