Տավուշի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին։ Այս մասին գրում է Հետքը: Դատախազությունը սեպտեմբերի 22-ին հայց է ներկայացրել ընդդեմ Դիլիջան համայնքի, «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ի և Գուրգեն Արսենյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել Դիլիջան քաղաքի Գայի 37 հասցեում գտնվող նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդը, կիրառել դրա անվավերության հետևանքները, և գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից։ Նշենք, որ «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ-ին: Ընկերության հիմնադիրը այժմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն է: Ընկերությունը ժամանակավոր չի աշխատում: «Արսօյլ»-ը հայ-կիպրական համատեղ ձեռնարկություն է, որը զբաղվել է ծխախոտի արտադրանքի ներմուծմամբ և մեծածախ առևտրով: Դատախազությունից «Հետքին» հայտնում են, որ հայցը ներկայացվել է պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում։ Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 2-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ, և գույքի նկատմամբ կիրառել հայցի ապահովման միջոց։ Արգելվել է կատարել որևէ գործողություն, որը կարող է փոխել գույքի փաստացի կամ իրավական վիճակը, այդ թվում՝ այն օտարել կամ գրավադրել։ Դատարանի այս որոշումը չի նշանակում, որ աճուրդն արդեն անվավեր է ճանաչվել։ Դատախազության պահանջների վերաբերյալ վերջնական դատական ակտը կկայացվի գործի քննության արդյունքում։ Ավելին՝ սկզբնաղբյուրում:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած անշարժ գույքի հարցը դատարանում է․ Հետք
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը․ ինչո՞ւ է մի ամբողջ շուկա կախված մեկ հարթակից. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 30 minutes ago

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 47 minutes ago

Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

"Яндекс Пэй" восстановил доступ к переводам и платежам для части пользователей
Sputnik Armenia / 18 minutes ago

Երևանում և որոշ շրջաններում կարճատև անձրև է սպասվում. եղանակի տեսություն
Sputnik Armenia / 25 minutes ago

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 25 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 18-00 | 12.10.2026
Shant News / 2 hours ago