Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընն Անկարայում հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Էսադ Հասան Շեյբանիի հետ։ Կողմերը քննարկել են թուրք-սիրիական հարաբերությունները և համատեղ համագործակցության ոլորտները, հարևան երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցերը։ Նաև քննարկվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) լուծարումից հետո ինտեգրման գործընթացը և իրենց կողմից ահաբեկչական համարվող «Իսլամական պետության» (DEAŞ) դեմ պայքարում համակարգվածությանն առնչվող հարցերը։ Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայի հարավում Իսրայելի կողմից շարունակվող հարձակումներին, ինչպես նաև քննարկվել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։ Աղբյուր՝ Anadolu The post Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը appeared first on Ermeni haber ajansı .