Կոնվերս Բանկի Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Նելլի Քոչարյանը Վարշավայում կայացած Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ի շրջանակում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ BACEE-ի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը։ Նա անդրադարձել է Կոնվերս Բանկի և BACEE-ի միջև ձևավորված գործընկերային կապերին, դրանց ընձեռած գործնական հնարավորություններին և զարգացման հեռանկարներին։ «Միջազգային բանկային համագործակցությունը հիմնված է վստահության, ֆինանսական հաստատությունների միջև անմիջական կապերի և յուրաքանչյուր շուկայի առանձնահատկությունների խորքային ընկալման վրա։ BACEE-ն ստեղծում է միջավայր, որտեղ տարբեր երկրներ ներկայացնող բանկերը կարող են բացահայտել ընդհանուր գործարար հետաքրքրություններ և դրանք վերածել փոխշահավետ համագործակցության»,– նշել է Նելլի Քոչարյանը։ Միջազգային համագործակցության զարգացումն ընդգրկում է նաև գործընկեր բանկերի միջև մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակումը։ Որպես օրինակ Նելլի Քոչարյանը ներկայացրել է գերմանական Landesbank Baden-Württemberg-ի հետ համատեղ Young Talent Exchange ծրագիրը, որի շրջանակում Կոնվերս Բանկի աշխատակիցները հնարավորություն ունեն վերապատրաստում անցնել եվրոպական առաջատար ֆինանսական հաստատություններից մեկում։ «Մեր նպատակը միջազգային մասնագիտական հարթակներում ներկայությունը գործնական արդյունքի վերածելն է՝ նոր ֆինանսական հնարավորությունների ստեղծումից մինչև հայաստանյան ընկերությունների և արտասահմանյան գործընկերների միջև գործարար կապերի զարգացումն ու ընդլայնումը»,– ասել է Նելլի Քոչարյանը։ Կոնվերս Բանկը BACEE-ին անդամակցում է 2024 թվականից։ Բանկը Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ին մասնակցել է որպես գլխավոր հովանավոր։ Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ *գովազդ
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականը
Կոնվերս Բանկի Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Նելլի Քոչարյանը Վարշավայում կայացած Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ի շրջանակում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ BACEE-ի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը։Նա անդրադարձել է Կոնվերս Բանկի և BACEE-ի միջև ձևավորված գործընկեր...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Armenian Business News (ABNews) / 43 minutes ago

Բիթքոյնը հաղթահարել է «սեպտեմբերյան անեծքը». ինչու են թրեյդերները կրկին ուշադրություն դարձնում BTC-ին
Armenian Business News (ABNews) / 50 minutes ago

Տարբերակներից մեկն այն է, որ ՀՀ-ն դառնա Եվրամիության անդամ. վարչապետ (տեսանյութ)
Armenian Business News (ABNews) / 53 minutes ago

2010 թվականից ի վեր առաջին անգամ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվն աճել է․ ՄԱԿ
Armenian Business News (ABNews) / 56 minutes ago
Related coverage

Տեղահանված ընտանիքներին կտրամադրվի բնակարանային ապահովման պետական աջակցություն
Shant News / 14 minutes ago

Վրաստանում թափառող շները հարձակվել և վնասել են Իրանի դեսպանին
Sputnik Armenia / 41 minutes ago

Քննարկվել է Հայաստանի և Իրանի համագործակցության շրջանակը
Shant News / 50 minutes ago

ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Նիկոլ Փաշինյան
1in.am / 1 hour ago