Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Քրեական վարույթով պարզվել էր, որ Գ.Գ.-ն՝ որպես հրամանատար, անտեսելով, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտեր առկա չեն, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով միջոցներ չի ձեռնարկել իրեն ենթակա ստորաբաժանումները՝ կիրառման համար պիտանի և ոչ ժամկետանց սպառազինությամբ՝ հատուկ միջոցներով ապահովելու, դրանց անվտանգ և ճիշտ շահագործումը կազմակերպելու ուղղությամբ: Մասնավորապես՝ Գ.Գ.-ն 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Պարոնյան, Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով հրամայել էր ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին ԿՍ-23 հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված Չերյոմուխա-7 տեսակի արցունքաբեր գազի նռնակներ: Հատուկ միջոցների կիրառման կարգի բացակայության պայմաններում, առանց նախազգուշացման, ապօրինի գործադրվել էին ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ, այդ թվում՝ ԿՍ-23 հատուկ կարբիններից ցուցարարների ուղղությամբ արձակվել էին փակ տարածքներում գործադրման համար նախատեսված Չերյոմուխա-7 տեսակի արցունքաբեր գազի նռնակներ, որոնց հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել էր, երկու անձի առողջությանը պատճառվել էր ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս: Դատախազը 2026 թվականի հոկտեմբերի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել Գ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հանրային կապերի բաժին
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան
Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Վթար Սևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
A1plus / 1 hour ago

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը
A1plus / 3 hours ago

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
A1plus / 3 hours ago
Ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Էներգետիկ հրադադարը․ Թրամփի գրառումը
A1plus / 3 hours ago
Related coverage

ՆԻԿՈԼԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Է. ՆՐԱՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԿՌՏԵԼ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ. ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
168 Jham / 5 minutes ago

Սաուդյան Արաբիան պատրաստվում է պատասխանել հութիների հրթիռային հարձակումներին․ Le Monde
24TV / 24News / 9 minutes ago

Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico
168 Jham / 10 minutes ago

Բագրատ Սրբազանը և Հովհաննես Խուդոյանը կատարում են Ֆրենկ Սինատրայի «My way» երգը #Բագրատ_Սրբազան #5tv
5TV Armenia / 15 minutes ago