Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Mediamax Armenia· 13 hours ago· Published Oct 9
Diaspora

Խոսքից գործի անցնելու հրամայականը՝ COP17-ին ընդառաջ

Բնության պահպանության ֆինանսավորում, միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված գործուն քայլեր ու նոր հնարավորություններ Հայաստանի համար. այս թեմաների շուրջ արդյունավետ երկխոսություն ունենալու համար հոկտեմբերի 7-ին Երեւանի Մարիոթ հյուրանոցում պետական ու մասնավոր ոլորտների, ինչպես նաեւ միջազգային գործընկերներին էր համախմբել Բնապահպանական ֆինանսներ եւ Cali հիմնադրամ. համաշխարհային հանձնառություններից անցում գործնական քայլերի (անգլ.՝ Nature Finance and the Cali Fund: Turning Global Commitments into Action ) խորագրով միջոցառումը: Այն կազմակերպել էր Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ SYSAAA-ի՝ Շեֆիլդի, Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների հայաստանյան շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ: Շրջանավարտների ակտիվությունը՝ ծրագրի հաջողության ապացույց Շուրջ տասը տարի Հայաստանում իրականացվող Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի առաջնային նպատակներից է Հայաստանում բարձր որակավորմամբ, մրցունակ ու երկրի զարգացումն առաջ մղող մասնագետների պատրաստումը: Կազմակերպված միջոցառումը մեծ հպարտության առիթ է ծրագրի ներկայացուցիչների համար, քանի որ ի ցույց է դնում դրա հաջողությունը: Շուրջ 500 անդամից բաղկացած մեր շրջանավարտների համայնքը, որն ակտիվ մասնակցում է երկրում բոլոր բնագավառների կյանքին, այսօր համալսարանի հետ համատեղ կազմակերպել է այս միջոցառումը՝ օգտագործելով տարիների ընթացքում ստեղծված մասնագիտական ցանցի ներուժը, ներգրավվելով հենց մեր շրջանավարտներին, որոնք այսօր երկրի զարգացման համար կարեւոր ոլորտներում կառավարչի պաշտոններ են զբաղեցնում: Սա լավագույն գնահատականն է մեր տարիների աշխատանքի ,- նշել է նա: Իրականացված աշխատանք ու շարունակական ջանքեր Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը: Նա ընդգծել է, որ ներկայիս գլոբալ ջանքերը չեն բավարարում 2030 թվականի թիրախներին հասնելու համար, ինչը պահանջում է պետական եւ մասնավոր կապիտալի հրատապ մոբիլիզացում՝ կենսաբազմազանության ֆինանսավորման տարեկան 942 միլիարդ դոլար կազմող համաշխարհային ճեղքվածքը փակելու համար։ Ֆինանսների նախարարո

Խոսքից գործի անցնելու հրամայականը՝ COP17-ին ընդառաջ

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.