ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․ Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։ Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։ Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։ Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈւՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

«ԵՄ-ն հսկայական գին է վճարել». Ռոբերտ Ֆիցոն՝ նավթային ճգնաժամի և պшտերազմների մասին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները կընդլայնվեն ևս երկու ուղղությամբ. Մարթա Կոս
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 9-րդ տուրը․ ինչպես է փոխվել մրցաշարային աղյուսակը
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago
Related coverage

Ավինյանից պահանջում են չքանդել խանութները. բողոքի ակցիա՝ #ուղիղ
Pastinfo / 11 minutes ago

Քրիստոնեությունը տարածվել է սինթեզի շնորհիվ. Հանս Քյունգ
Aravot / 13 minutes ago

Կրպակների տերերն ու աշխատողները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ
Alpha News / 31 minutes ago

Ողբերգական դեպք` Գեղարքունիքի մարզում #abcmedia #abcլուրեր
ABC Media / 49 minutes ago