Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հրավերով Անթիլիաս են ժամանել նախկին Անիվ հիմնադրամի, այժմ Նարեկացի հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչները՝ ծանոթանալու Սուրբ Աթոռի ծավալուն գործունեությանը և ծանոթացնելու իրենց իրագործած ու իրագործելի ծրագրերին: Արդարեւ, 2026 Հոկտեմբեր 1-8-ի ժամանակամիջոցին, հայ մշակոյթի եւ սրբոց թարգմանչաց յիշատակի ամսուան առաջին նախաձեռնութիւնը տեղի ունեցաւ Անթիլիասի մէջ, երբ Նարեկացի հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչները պաշտօնական առաջին այցելութեամբ, բաղկացած տիարք Արմէն Խեչոյեանէ, Արթուր Սողոմոնեանէ, Ռուբէն Աթոյեանէ եւ տիկին Գոհար Աւագեանէ ժամանեցին ու հիւրընկալուեցան Կաթողիկոսարանէս ներս: Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ ունեցան երկու հանդիպում, ուր լսեցին Հայրապետին լայն փորձառութեամբ լեցուն միտքերն ու պատկերացումները, քննարկուեցան գործակցութեանց ոլորտները եւ ստացան անոր օրհնութիւնը: Մեր յարգելի հիւրերը վայելեցին Մայրավանքիս բարիքները, ստացան Կաթողիկոսարանիս հրատարակութիւններէն, Կիլիկիա Մատենադարանի ընդհանուր պատասխանատու Գերաշնորհ Տ. Շահան Արք. Սարգիսեանի առաջնորդութեամբ նախ շրջայց կատարեցին Մայր Տաճար, Ապրիլեան Նահատակաց Յուշարձան, Գանձատուն, Կիլիկիա Մատենադարան, Կիլիկիա Թանգարան, Արխիւատուն, Միջ-Եկեղեցական, Տեղեկատուական, Քրիստոնէական Դաստիարակութիւն, նորակառոյց Պէզիքեան կեդրոն: Տեսակցեցան Կաթողիկոսրանիս բաժանմունքներու պատասխանատուներուն հետ: Յաջորդաբար այցելեցին Թռչնոց Բոյն եւ Հայոց Ցեղասպանութեան Որբերու Արամ Պէզիքեան Թանգարան, Ազունիէի Հայ Ազգային Բուժարան, Այնճար, Լէյլաւան եւ Խորէն Ա. կեդրոն, Սուրբ Նշան մայր եկեղեցի, Սրբոց Վարդանանց եկեղեցի եւ Ազգային Առաջնորդարան, յատուկ հանդիպում ունեցան Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահէ Արք. Փանոսեանի հետ, Ազգային Միացեալ Վարժարան՝ տնօրէնութիւն եւ աշակերտներ, Այնթուրա՝ հայ որբանոցի հետքերով, Սուրբ Աստուածածին Վանք՝ Պիքֆայա եւ Դպրեվանք՝ տեսչութիւն եւ ուսանողութիւն:Մեկնելէ առաջ պատուիրակութիւնը իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց Նորին Սուրբ Օծութեան, միաժամանակ իր հիացումն ու գնահատանքը արտայայտեց այն հսկայ մշակութային ու կրթական առաքելութեան համար, որ կազմակերպ ու հետեւողական կերպով կը կատարուի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ: Նարեկացի ինստիտուտի պատասխանատուները իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին գործակցելու Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հետ հայագիտութեան հետ աղերս ունեցող զանազան մարզերէ ներս , ասվում է հաղորդագրությունում:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարները
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հրավերով Անթիլիաս են ժամանել նախկին «Անիվ» հիմնադրամի, այժմ «Նարեկացի» հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչները՝ ծանոթանալու Սուրբ Աթոռի ծավալուն գործունեությանը և ծանոթացնելու իրենց իրագործած ու իրագործելի ծրագրերին: «Արդարեւ, 2026 Հոկտեմբեր 1-8-ի ժամանակամիջոցին, հայ մշակոյթի եւ սրբոց թարգմանչաց յիշատակի ամսուան առաջին նախաձեռնութիւնը տեղի ունեցաւ Անթիլիասի մէջ, երբ «Նարեկացի» հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչները պաշտօնական առաջին այցելութեամբ, […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Ուսուցչուհին ապտակել է 6 ամյա աշակերտին #abcmedia #abcլուրեր
ABC Media / 15 minutes ago

Իմ աջակցությունն եմ հայտնում մեր հերոս հայ կնոջը, որ հույսը չդրեց Փաշինյանի կառավարության վրա և անձամբ պաշտպանեց իր ընտանիքը․ Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով
ABC Media / 15 minutes ago

13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում բռնության է ենթարկվել
ABC Media / 22 minutes ago

Հանդիպել են Պուտինը, Փեզեշքիանն ու Ալիևը
ABC Media / 42 minutes ago
Related coverage

Բողոքի ակցիա Աջափնյակում. Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
Alpha News / 29 minutes ago

Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է․ Հայր Ասողիկ
Aravot / 1 hour ago

Pashinyan’s Civil Contract Party Monopolizes Parliamentary Probe into Armenian Apostolic Church "Crisis"
Hetq / 1 hour ago

Հայրական հորդորը «ժամանակով չի սահմանափակվում». Ասողիկ աբեղա Կարապետյան
Azg / 2 hours ago