Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ երկրի միջուկային արդյունաբերության դեմ կիրառվող պատժամիջոցները, սպառնալիքներն ու հարձակումները չեն կարողացել կասեցնել Իրանի առաջընթացը առողջապահության ոլորտում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Հոկտեմբերի 8-ին ելույթ ունենալով մանկական քաղցկեղի ախտորոշման և բուժման կենտրոնի բացման արարողության ժամանակ՝ Էսլամին նշել է, որ ԻԱԷԿ-ն առողջապահությունը և սննդի անվտանգությունը համարում է երկրի զարգացման ռազմավարական ուղղություն։ «Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք շարունակել առաջընթացի ճանապարհը՝ չնայած երկրի միջուկային արդյունաբերության նկատմամբ բոլոր ճնշումներին, պատժամիջոցներին, սպառնալիքներին և հարձակումներին։ Չնայած այս հանգամանքներին՝ մեր գործընկերներին հաջողվել է հաջողությամբ իրականացնել իրենց առաքելությունը և պահպանել երկրի առաջընթացը գիտության առաջնագծում»,- ասել է նա։ Նրա խոսքով` «Իրանն ընդլայնել է իր ռադիոդեղագործական արտադրանքի տեսականին՝ հավասարվելով առաջատար երկրներին»։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Կառավարությունն առաջարկում է ավելի շատ վճարել, որ պաշտոնյաներն ավելի քիչ գողանան
1in.am / 19 hours ago

Բաքուն կառուցում է երկաթուղին և փորձում վերաշարադրել Վաշինգտոնի պայմանավորվածությունները
1in.am / 20 hours ago

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշատական առաքելության տնօրենի հետ
1in.am / 20 hours ago

Իշխանությանը մեկ հարց կա՝ արդյոք գիտության զարգացումը հանդիսանում է երկրի ռազմավարական նպատակ
1in.am / 21 hours ago
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 19 hours ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 19 hours ago
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 19 hours ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 19 hours ago