Իրանն իրական փորձեր է անում Մերձավոր Արևելքում հակամարտությունը ավարտելու համար, Ռուսաստանը դա գիտի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն։ «Մենք գիտենք, որ Իրանը իրական փորձեր է անում ավարտելու հակամարտությունը, որը բռնկվել է տարածաշրջանում ոչ իր մեղքով՝ ոչ Իրանի մեղքով»,- ասել է Պուտինը։ Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին կարգավորել ստեղծված իրավիճակը։ «Դուք գիտեք մեր դիրքորոշումը, պարոն նախագահ։ Մենք մեր կողմից պատրաստ ենք անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի օգնենք ձեզ կարգավորել այս իրավիճակը»,- ասել է Պուտինը Փեզեշքիանին։ Ռուսաստանի նախագահի գնահատմամբ՝ այժմ հնարավորություն կա մանրամասն քննարկելու ընթացիկ իրավիճակին առնչվող բոլոր հարցերը։ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության սրացումը գործնականում կանգնեցրել է նավարկությունը Հորմուզի նեղուցով՝ նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարման համաշխարհային շուկա տանող հիմնական երթուղիներից մեկով։ Մատակարարումների խափանումների ֆոնին վառելիքի գները բարձրացել են աշխարհի երկրների մեծ մասում։ Պուտինն ու Փեզեշքիանն առանձին հանդիպում են անցկացնում Թուրքմենստանում, ուր Ռուսաստանի նախագահը ժամանել է՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպիական բնապահպանական գագաթնաժողովին։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իրանն իրական փորձեր է անում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու համար. Պուտին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago
Հանրապետությունում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago

Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

ԱԹՍ-ները հարձակվել են «Յանդեքս»-ի երրորդ տվյալների կենտրոնի վրա
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Տարադրամի փոխարժեքները՝ այսօր
24TV / 24News / 18 minutes ago

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանն ու որդին․ լուսանկար
Alpha News / 18 minutes ago

Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ
168 Jham / 20 minutes ago

Հորմուզի նեղուցում նավթային լցանավ է այրվել. ԱՄՆ-ն հայտնել է նավի խոցման մասին
Sputnik Armenia / 21 minutes ago