Իրանն իրական փորձեր է անում Մերձավոր Արևելքում հակամարտությունը ավարտելու համար, Ռուսաստանը դա գիտի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն։ «Մենք գիտենք, որ Իրանը իրական փորձեր է անում ավարտելու հակամարտությունը, որը բռնկվել է տարածաշրջանում ոչ իր մեղքով՝ ոչ Իրանի մեղքով»,- ասել է Պուտինը։ Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին կարգավորել ստեղծված իրավիճակը։ «Դուք գիտեք մեր դիրքորոշումը, պարոն նախագահ։ Մենք մեր կողմից պատրաստ ենք անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի օգնենք ձեզ կարգավորել այս իրավիճակը»,- ասել է Պուտինը Փեզեշքիանին։ Ռուսաստանի նախագահի գնահատմամբ՝ այժմ հնարավորություն կա մանրամասն քննարկելու ընթացիկ իրավիճակին առնչվող բոլոր հարցերը։ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության սրացումը գործնականում կանգնեցրել է նավարկությունը Հորմուզի նեղուցով՝ նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարման համաշխարհային շուկա տանող հիմնական երթուղիներից մեկով։ Մատակարարումների խափանումների ֆոնին վառելիքի գները բարձրացել են աշխարհի երկրների մեծ մասում։ Պուտինն ու Փեզեշքիանն առանձին հանդիպում են անցկացնում Թուրքմենստանում, ուր Ռուսաստանի նախագահը ժամանել է՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպիական բնապահպանական գագաթնաժողովին։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իրանն իրական փորձեր է անում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու համար. Պուտին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Թրամփ. Ժամանակն է, որ Ուկրաինան փոխի նախագահին
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago

Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago

«Իսաիաս» փոթորիկը երկու մարդու կյանք է խլել ԱՄՆ երկու նահանգներում
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago
Related coverage

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 10.10.2026
Shant News / 4 hours ago

«Ես կարգավորել եմ 8 պատերազմ». Թրամփը կրկին վրդովվել է, որ մնացել է առանց Խաղաղության Նոբելյան մրցանակի
168 Jham / 6 hours ago

Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել
168 Jham / 6 hours ago

Նախիջևանը՝ թուրքական ֆորպոստ․ ուժերի հավասարակշռության փլուզումը Հայաստանի ու Իրանի քթի տակ
Pastinfo / 6 hours ago