ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանցի զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և ծովային նավերին, որոնք օգտագործվում էին ռազմական բեռներ տեղափոխելու համար։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից։Հարվածները հասցվել են անօդաչու թռչող սարքերով։ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ գրոհի հետևանքով ծովում խոցվել է «Չեռնոմորսկ» նավահանգիստ ուղևորվող չորաբեռնատար նավը։Այլ մանրամասներ ՌԴ ՊՆ-ն չի հայտնում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։