Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղային գծի շնորհիվ մենք ամրապնդում ենք երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, փոխանցում է Ազատությունը: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք նախարարը նշել է, որ 224 կիլոմետրանոց երկաթուղու նախագծի իրականացման աշխատանքները շարունակվում են: Ուրալօղուն հայտնել է նաև, որ Թուրքիան նոր նախագծեր է իրականացնում՝ ուղղված տարածաշրջանում տրանսպորտային կապերի զարգացմանը և երկաթուղային ցանցի ամրապնդմանը: