Ֆրանսիայի ոստիկանությունը հինգշաբթի ամբողջ երկրում անցկացված դպրոցականների և ուսանողների ցույցերի ընթացքում ձերբակալել է 504 մարդու։ Բողոքի ակցիաները կապված են կրթության ոլորտում իշխանությունների քաղաքականության նկատմամբ դժգոհության հետ։ Այս մասին հայտնել է «Le Figaro»-ն։ Պարբերականի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է 71,5 հազար մարդ, որից 24,5 հազարը՝ Փարիզում։ Մայրաքաղաքում, բացառությամբ երեկոյան տեղի ունեցած բախման, որի ընթացքում ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենա և արցունքաբեր գազ, լուրջ միջադեպեր չեն արձանագրվել։ Միևնույն ժամանակ, մի շարք քաղաքներում խաղաղ ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ ՆԳՆ-ն հայտնել է, որ բողոքի ակցիաների ընթացքում բռնության դեպքերը զգալիորեն աճել են։ Արձանագրվել են դպրոցների և ավտոմեքենաների հրկիզումներ, վանդալիզմի դեպքեր, պիրոտեխնիկայի կիրառմամբ հարձակումներ, այդ թվում՝ ուսուցիչների նկատմամբ։ Նախարարության տվյալներով՝ Ստրասբուրգում հրկիզվել է ոստիկանական մեքենա, իսկ Բորդոյում փորձ է արվել հրկիզել ոստիկանական բաժանմունքը։ Անկարգությունները ճնշելու ընթացքում միայն հոկտեմբերի 8-ին տուժել է 48 իրավապահ։ Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջին՝ Իլ-դը-Ֆրանս շրջանում, և այժմ տարածվել են ամբողջ երկրում։ Ցուցարարները բողոքում են ծանրաբեռնված դասացուցակից, ուսուցիչների պակասից և կրթական համակարգի այլ խնդիրներից։ Բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ոստիկանությունն ու ժանդարմերիան իրականացրել են շուրջ 7 հազար ձերբակալություն։ Դրանց 90 տոկոսը եղել է անչափահասների շրջանում։
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 500 մարդ
Ֆրանսիայի ոստիկանությունը հինգշաբթի ամբողջ երկրում անցկացված դպրոցականների և ուսանողների ցույցերի ընթացքում ձերբակալել է 504 մարդու։ Բողոքի ակցիաները կապված են կրթության ոլորտում իշխանությունների քաղաքականության նկատմամբ դժգոհության հետ։ Այս մասին հայտնել է «Le Figaro»-ն։ Պարբերականի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է 71,5 հազար մարդ, որից 24,5 հազարը՝ Փարիզում։ Մայրաքաղաքում, բացառությամբ երեկոյան տեղի ունեցած բախման, […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 7-13-ը
Shant News / 11 hours ago

Խաղաղության պայմանագիր․ Երևանի սպասելիքներն ու Բաքվի հաշվարկները
Shant News / 11 hours ago

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը
Shant News / 11 hours ago

Հայաստանում է «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությունը
Shant News / 11 hours ago
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 11 hours ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 11 hours ago
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 11 hours ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 11 hours ago