Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում առանց մանկական նստատեղի՝ քարսիթի, տրանսպորտային միջոց վարելու համար կազմել են 10,844 արձանագրություն։ Նշվում է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրությունները 1777-ով ավելի են։