ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին, որը կկայանա Մոսկվայում հոկտեմբերի 14–16-ը: Այս մասին հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը:Մոսկվա կմեկնի չորսական ներկայացուցիչ յուրաքանչյուր երկրից: Ուղևորությունը կազմակերպվել է Ռոսսոտրուդնիչեստվոյի «Նոր սերունդ» ծրագրի շրջանակում, ընդ որում՝ վրաստանցի մասնագետները առաջին անգամ են մասնակցելու դրան:ԵԱՏՄ խորհուրդը հավանություն է տվել ընդհանուր էներգաշուկայի գործարկման փաթեթինՀամաժողովին ընդառաջ Երևանի Ռուսական տանը տեղի է ունեցել ծրագրի մասնակիցների հանդիպումը: Վրաստանի ներկայացուցիչները դրան միացել են առցանց ձևաչափով:Հայաստանը համաժողովում կներկայացնեն Տիգրան Գրիգորյանը, Նարեկ Օրդուբեկյանը, Թաթուլ Հովհաննիսյանը և Ալետա Մկրտչյանը, իսկ Վրաստանը՝ Գիորգի Գաբելաիան, Գիորգի Նակչեբիան, Զուրաբ Ալեքսիշվիլին և Լևան Մերկվիլաձեն: Պատվիրակության կազմում ընդգրկվել են էներգետիկայի, ինժեներական տեխնոլոգիաների, ֆինանսների և էներգետիկ ընկերությունների կառավարման ոլորտների մասնագետներ:ՌԴ–ի հետ հարաբերության վատթարացումը կարող է թանկ արժենալ ՀՀ էներգետիկայի համար. զեկույց«Ռուսաստանի էներգետիկ շաբաթը» միջազգային հարթակ է՝ նվիրված վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման արդիական հարցերին:Ինչպես նշել է Երևանում «Նոր սերունդ» ծրագրի համակարգող Տաթևիկ Աղաջանյանը, համաժողովին մասնակցությունը մասնագետներին հնարավորություն կտա փորձի փոխանակում անցկացնել, նոր մասնագիտական կապեր հաստատել և ընդլայնել համագործակցությունը երկու երկրների ներկայացուցիչների միջև: