Հոկտեմբերի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարբախում՝ Շիրակի փողոցում՝ «MG» սուպերմարկետի հարևանությամբ վագոն-տնակ է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ու մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները։ Ժամանած հրշեջները մարել են այն։ Վագոն-տնակն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։