Քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը Alpha News -ին մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կառավարման՝ Ռուսաստանին տրված կոնցեսիոն պայմանագրի հնարավոր դադարեցումը։ «Ռուսաստանի կողմից ի սկզբանե կայացված որոշումը միտված չէր շահույթ ստանալուն։ Դա ներդրում է եղել իր գործընկերոջ լոգիստիկայում՝ նրա տնտեսությունը զարգացնելու, Հայաստանի Հանրապետության կայունությունը պահպանելու, որպեսզի Ռուսաստանի գործընկերը հնարավորություն ունենա ինքնուրույն իրեն տնտեսապես ապահովել։ Դա Հայաստանի երկաթուղուց շահույթ ստանալու ձգտում չէր։ Հնարավոր է, որ դա Հայաստանի երկաթուղու զարգացման փորձ էր՝ նպատակ ունենալով երկարաժամկետ հեռանկարում զարգացնել տարածաշրջանի ավելի լայն տրանսպորտային ցանցը և Ռուսաստանը կապել այդ ցանցին», — նշել է փորձագետը։ Ըստ Կիրեևի՝ պաշտոնական Երևանի ներկայիս մոտեցման պատճառը Եվրոպայի հետ մերձեցման իր որդեգրած ուղեգիծն է։ «Սա, բնականաբար, պարզապես մեկ առանձին դեպք չէ։ Դա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության երկարաժամկետ էվոլյուցիայի արդյունքն է։ Որոշումը կայացվում է Հայաստանի՝ դեպի արևմտյան կառույցներ՝ ՆԱՏՕ և ԵՄ, ինտեգրմանն ուղղված ռազմավարական վերակողմնորոշման և Ռուսաստանի առաջարկած ինտեգրացիոն նախագծերից հրաժարվելու հիման վրա։ Այսինքն՝ ընդհանրապես հետխորհրդային տարածքում հետխորհրդային երկրների հետ ինտեգրացիոն նախագծերից հրաժարում է տեղի ունենում։ Ուստի այս որոշումը պատահական չէ, այն երկար ժամանակ նախապատրաստվել է և Փաշինյանի շրջապատի ընդհանուր աշխարհայացքային պատկերացման մի մասն է։ Նախապես ենթադրվում էր, որ այն Ռուսաստանի կողմից դժգոհության և մերժման կարժանանա, ինչպես նաև կհանգեցնի որոշակի քաղաքական քայլերի», — ընդգծել է քաղաքագետը։ Alpha News-ի զրուցակիցը չի բացառում, որ Ռուսաստանի կողմից կարող է պատասխան քայլ իրականացվել՝ ՀԿԵ-ի հարցում Հայաստանի ոչ բարեկամական քայլի հետևանքով Ռուսաստանի կրած վնասները փոխհատուցելու նպատակով։ «Ռուսաստանը կգործի պատժամիջոցների և միջազգային կազմակերպությունների միջոցով ճնշում գործադրելու ճանապարհով, հայցեր կներկայացնի միջազգային դատարաններ, պատժամիջոցներ կկիրառի հայկական ձեռնարկությունների նկատմամբ։ Ռուսաստանը ոչ միայն կհրաժարվի երկկողմ առևտրից, այլև կազդի իր գործընկերների վրա՝ պահանջելով դադարեցնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ և կալանքի տակ առնել Հայաստանի գույքը՝ Ռուսաստանին պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով», — ընդգծել է Վլադիմիր Կիրեևը։ The post ՀԿԵ-ի վերաբերյալ որոշումը Փաշինյանի շրջապատի աշխարհաքաղաքական կողմնորոշման մասն է․ Վլադիմիր Կիրեև appeared first on Alphanews .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՀԿԵ-ի վերաբերյալ որոշումը Փաշինյանի շրջապատի աշխարհաքաղաքական կողմնորոշման մասն է․ Վլադիմիր Կիրեև
Քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կառավարման՝ Ռուսաստանին տրված կոնցեսիոն պայմանագրի հնարավոր ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Գևորգ Տեր-Գասպարյան․ հայ զորահրամանատարի մարտական ուղին և պատմական ժառանգությունը
Alpha News / 7 hours ago

Հայ դաշնակահար Հայկ Արսենյանի ալբոմն արժանացել է European International Music Awards-ի ոսկե մեդալին
Alpha News / 8 hours ago

Կռվարարների ձեռքերը քոր են գալիս. շաբաթվա խոշոր սկանդալները
Alpha News / 8 hours ago

Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ընտրի․ Թրամփ
Alpha News / 8 hours ago
Related coverage

COP17-ին ընդառաջ Ամուլսարի հանքավայրի բացումը պատահական չէր․ Ինգա Զարաֆյան | panorama.am
Infocom / 10 hours ago

Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Factor.am / 14 hours ago

Ռուսակա՞ն, թե՞ արևմտյան ատոմակայան. Հեռանկար բանավեճ
Shant News / 16 hours ago

Պուտինի ձեռքն ու Փաշինյանի մեջքը․ «կյանքի ու մահվան» փակուղին
Aravot / 20 hours ago