Ռուսաստանի Իրկուտսկի մարզում չեղարկել են հակահամաճարակային սահմանափակումները, որոնք սահմանվել էին ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո։ Մարզպետ Իգոր Կոբզևի փոխանցմամբ՝ ավարտվել է մահացած կնոջ հետ շփում ունեցած անձանց բժշկական հսկողությունը։ Նրանցից ոչ ոք չի հիվանդացել, վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել։ Շուրջ հինգ հազար լաբորատոր հետազոտությունները ևս վտանգավոր հարուցիչներ չեն հայտնաբերել։ Սահմանափակումները մտցվել էին հոկտեմբերի 2-ին Դարյա Շիպիլովայի մահից...