ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը Factor TV -ի եթերում անդրադարձել է համացանցում վարչապետի հասցեին վիրավորանքների համար հարուցված քրեական վարույթներին ու վերջին ձերբակալություններին, խոսքի ազատության սահմաններին, իրավապահ համակարգի գործողություններին և հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր զարգացումներին։ Պատասխանելով այն դիտարկմանը, թե արդյոք իշխանությունն այլակարծությունը լռեցնելու նպատակով է ձերբակալությունների դիմում (անդրադառնալով Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերին)՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ անձամբ չի հետևել այդ երկու գործերին, սակայն նրա դիտարկմամբ հստակ տարանջատում պիտի դնել խոսքի ազատության և վիրավորանքի միջև. «Ես կարծում եմ, որ խոսքի ազատությունը սանձարձակություն չի, խոսքի ազատությունը վիրավորանքի ազատություն չի, խոսքի ազատությունը էն միջավայրը չի, որոնք որոշ մարդիկ փորձում են ստեղծել։ Եվ եթե դա համապատասխանում է Քրեական օրենսգրքի որևէ հոդվածի, ապա էդ հոդվածները պետք է աշխատեն»։ Պատասխանելով այն պնդմանը, թե արդյոք սա չի նշանակում, որ իրավապահ համակարգը գտնվում է իշխանության տոտալ վերահսկողության տակ, Հարությունյանը հակադարձեց. «Համաձայն չեմ, որ իրավապահ համակարգը գտնվում է տոտալ վերահսկողության տակ… Եթե դուք մտածում եք, որ ութ տարում մենք սուպեր դեմոկրատիա պետք է դառնանք, ես որպես պատմաբան ձեզ կարող եմ ասել՝ դա հնարավոր չի»։ Խոսելով նախկին իշխանությունների գործողություններին իրավական և քաղաքական գնահատական տալու, ինչպես նաև լյուստրացիա չիրականացնելու մեղադրանքների մասին՝ Հարությունյանը խոստովանեց, որ որոշակի գործընթացներ ժամանակին չեն արվել. «Մենք 2018 թվականին պետության զավթումը պետք է գնահատական տայինք, մինչդեռ մենք մտանք ռուտինի մեջ և էդ պրոցեսը չիրականացրինք»։ Անդրադառնալով Ռուսաստանի կողմից գազի գնի հնարավոր թանկացմանը և դրա տնտեսական հետևանքներին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ Հայաստանի պաշտոնական օրակարգում նման հարց դեռևս չկա՝ հավելելով, որ ռուսական տնտեսական սահմանափակումները մինչ օրս լուրջ ցնցումների չեն հանգեցրել. «Նման հարց օրակարգում կարծում եմ չկա։ Ռուսաստանի օրակարգում եթե կա, և երբ որ կգա մեր օրակարգ՝ դրան կանդրադառնանք արդեն հրապարակայնորեն։ Համենայն դեպս այնպես, ինչպես արտահանման արգելքները կոլապսներ չառաջացրեցին, ինչը ակնկալվում էր Հայաստանի տնտեսությունում և հասարակությունում, այնպես էլ գազի շուրջ քննարկումները էդպես կոլապս չեն առաջացնի»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է համացանցում վարչապետի հասցեին վիրավորանքների համար հարուցված քրեական վարույթներին ու վերջին ձերբակալություններին, խոսքի ազատության սահմաններին, իրավապահ համակարգի գործողություններին և հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր զարգացումներին։ Պատասխանելով այն դիտարկմանը, թե արդյոք իշխանությունն այլակարծությունը լռեցնելու նպատակով է ձերբակալությունների դիմում (անդրադառնալով Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերին)՝ Արայիկ Հարությունյանը …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Factor.am / 8 hours ago

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 9 hours ago

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Factor.am / 11 hours ago

Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Factor.am / 12 hours ago
Related coverage

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը․ Փաշինյան
1in.am / 9 hours ago

ՔՊ-ի հարուստ նվիրատուները
Infocom / 9 hours ago

Асатрян: Иран может ударить по TRIPP, если… Трехдневная бомбёжка не поможет США
168 Jham / 9 hours ago

Շատ հետաքրքիր է, հիմա ո՞ւր են Ամուլսարը «կրծքով» շրջափակող պաշտպանները․ Բադալյան
168 Jham / 10 hours ago