Ախալքալաքի մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև անցկացված մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղին ներկա են գտնվել մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, ինչպես նաև քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Ակակի Մելիքիձեն։ Մարզական միջոցառումը ամեն տարի կազմակերպվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից։ Մրցաշարի նպատակն է խթանել սպորտի նկատմամբ հետաքրքրությունը, առողջ ապրելակերպը և ակտիվ կենսակերպը։ Այս տարի մրցաշարին մասնակցել է մունիցիպալիտետի կազմակերպությունները ներկայացնող 10 թիմ։ Մրցաշարի արդյունքում մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ․ Առաջին տեղ՝ «Առողջություն» ֆուտբոլային ակումբ, Երկրորդ տեղ՝ «Սակրեբուլոյի» թիմ, Երրորդ տեղ՝ «Էներգիա-Պրո Ջորջիա» թիմ։ Մրցաշարի հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են գավաթներով, համապատասխան կարգի մեդալներով, դիպլոմներով և Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից սահմանված խորհրդանշական մրցանակներով։ Գրառումը Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը appeared first on .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը
Ախալքալաքի մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև անցկացված մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղին ներկա են գտնվել մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, ինչպես նաև քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Ակակի Մելիքիձեն։ Մարզական միջոցառումը ամեն տարի կազմակերպվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից։ Մրցաշարի նպատակն է խթանել սպորտի...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Հայաստանը կոչ է արել մշակել արդյունավետ և տուժածների ու վերապրածների իրավունքների ու կարիքների վրա կենտրոնացած կոնվենցիա
Akhaltskha.net / 22 minutes ago

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցող առաքելության ստեղծմանը
Akhaltskha.net / 2 hours ago

Medical expert explains Pope Leo’s expected lung surgery and recovery
Akhaltskha.net / 2 hours ago

Եվրոպական ՄիությունԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանելհոկտեմբերի 12 | 20:32
Akhaltskha.net / 3 hours ago



