Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքերով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների միջոցով բանակցությունները շարունակվում են։ Ավելի վաղ բարձրաստիճան աղբյուրը Սաուդյան Արաբիայի «Ալ-Հադաթ» հեռուստաալիքին հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդական ջանքերը սառեցվել են։ «Բանակցային գործընթացը շարունակվում է, միջնորդների միջոցով հաղորդագրություններ են փոխանակվում», – «Թասնիմ» լրատվական գործակալությունը մեջբերել է Արաղչիի խոսքերը։ Նշվում է, որ Իրանը դեռևս քննարկում է ԱՄՆ դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ և մի քանի օրվա ընթացքում կպատասխանի։