ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսին ամերիկյան *Meta տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսեր է ձեռք բերել՝ մինչև 25 միլիոն դոլար արժողությամբ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, սա հետևում է հրապարակված ֆինանսական հաշվետվությունից։Փաստաթղթի համաձայն՝ օգոստոսին Թրամփն իրականացրել է ֆինանսական ակտիվների առուվաճառքի 517 գործարք։Ամենախոշոր գործարքը եղել է Meta*-ի 5-25 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսերի գնումը օգոստոսի 21-ին՝ այդ օրը ներդրումային պորտֆելի ավելի լայնածավալ վերակազմավորման ֆոնին։Facebook–ն այլևս չի արգելափակում ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթեի նկարներով օգտահաշիվներըCNBC հեռուստաալիքի վերլուծության համաձայն՝ վաճառքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 74,3-ից մինչև 273,3 միլիոն դոլար։ Հստակ գումարը հնարավոր չէ որոշել, քանի որ հաշվետվության մեջ յուրաքանչյուր գործարքի արժեքը նշված է որոշակի միջակայքով։ Գնումների ծավալը կազմել է առնվազն 44,2 միլիոն դոլար, իսկ վաճառքներինը՝ առնվազն 30,1 միլիոն դոլար։CNBC-ն նաև նշում է, որ 18 էջանոց հաշվետվությունը վկայում է Թրամփի ներդրումային պորտֆելի բարձր ակտիվության մասին, չնայած հունիսի և հուլիսի համեմատ գործարքների թվի նվազմանը, երբ նախագահը բացահայտել էր յուրաքանչյուր ամսվա ընթացքում ավելի քան հազար գործարքի մասին տեղեկությունը։*Meta-ի (Facebook և Instagram սոցիալական ցանցեր) գործունեությունը ՌԴ-ում արգելված է որպես ծայրահեղական։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թրամփը մինչև 25 միլիոն դոլարի *Meta-ի բաժնետոմսեր է գնել
Հաշվետու փաստաթղթի համաձայն` օգոստոսին Թրամփն իրականացրել է ֆինանսական ակտիվների առուվաճառքի 517 գործարք։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են ՀՀ–ի անտառածածկույթի կորստի․ Մանուկյան
Sputnik Armenia / 3 hours ago

Ե՞րբ կստորագրվեն դիզվառելիքի վերաբերյալ առաջին պայմանագրերը. Դմիտրիևի պատասխանը
Sputnik Armenia / 3 hours ago

Заявления Пашиняна ограничивают независимость судьи по делу Царукяна - политолог
Sputnik Armenia / 3 hours ago
В Анталье микроавтобус врезался в скалу: среди пострадавших – 6 россиян
Sputnik Armenia / 3 hours ago
Related coverage
«Էս շուկան էլ չլիներ, ի՞նչ պիտի անեի». ֆերմերներն ակնկալում են, որ մարզադաշտին հարող գյուղմթերքի շուկան կդառնա ամենօրյա
Aravot / 3 hours ago
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
168 Jham / 3 hours ago
ԶՊՄԿ-ն մեկնարկել է տեղեկատվական անվտանգության համաշխարհային ոսկե ստանդարտի՝ ISO 27001-ի ներդրման գործընթացը
Aravot / 3 hours ago

Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ»
CivilNet / 3 hours ago