Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հեռուստառադիո և հեղինակազորված ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է տեսալսողական հաղորդումների բովանդակության նոր պահանջները, այդ թվում՝ խտրականություն, բռնություն և դաժանություն քարոզող բովանդակության սահմանափակումներն ու ՀՀ ներքաղաքական կյանքին օտարերկրյա միջամտության գնահատման չափորոշիչները։ ՀՌՀ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել քննարկում՝ տեսալսողական հաղորդումների բովանդակության նկատմամբ նոր ընդունված չափորոշիչների և դրանց գործնական կիրառման վերաբերյալ, որին մասնակցել են հեռուստառադիո և հեղինակազորված ընկերությունների ներկայացուցիչները։ ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Արմինե Ներսիսյանը և Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են տեսալսողական հաղորդումների բովանդակության նկատմամբ սահմանված նոր պահանջները՝ անդրադառնալով դրանց գործնական կիրառման իրավական առանձնահատկություններին և հնարավոր խնդրահարույց իրավիճակներին։ Մասնավորապես, ներկայացվել են այն չափանիշները, որոնց հիման վրա պետք է գնահատվի տեսալսողական հաղորդումների համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Անդրադարձ է կատարվել խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության, ինչպես նաև բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման սահմանափակումներին։ Քննարկվել է նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքը և դրա գնահատման չափորոշիչները։ ՀՌՀ ներկայացուցիչները հեռարձակողների ուշադրությունը հրավիրել են նոր կարգերի կիրառման ժամանակ կարևոր իրավական հանգամանքների վրա՝ պարզաբանելով սահմանված պահանջների գործնական կիրառման առանձնահատկությունները։ Քննարկման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում հեռարձակող ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հարցերը և գործնականում առաջացող խնդիրները։ Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացված հարցերի վերաբերյալ տվել են պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ։ ՀՌՀ-ն կարևորում է ոլորտի մասնակիցների հետ շարունակական երկխոսությունը և նման քննարկումների անցկացումը՝ նոր կարգավորումների վերաբերյալ միասնական ընկալում ձևավորելու, դրանց պատշաճ կիրառմանը նպաստելու և գործնականում հնարավոր իրավական անորոշությունները նվազեցնելու նպատակով»։
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հեռուստառադիո և հեղինակազորված ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է տեսալսողական հաղորդումների բովանդակության նոր պահանջները, այդ թվում՝ խտրականություն, բռնություն և դաժանություն քարոզող բովանդակության սահմանափակումներն ու ՀՀ ներքաղաքական կյանքին օտարերկրյա միջամտության գնահատման չափորոշիչները։ ՀՌՀ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել քննարկում՝ տեսալսողական հաղորդումների բովանդակության նկատմամբ նոր ընդունված չափորոշիչների և …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Գողական աշխարհին «հարված է հասցվում», բանակում՝ չե՞ք կարող պայքարել․ Հովհաննես Քոչարյան
Factor.am / 5 hours ago

Նարկոտիզմի քանի՞ կանալ եք փակել, էականը սա՛ է, ոչ թե՝ քանի «կլադ դնող բռնեցիք»․ Հովհաննես Քոչարյան
Factor.am / 5 hours ago

Նյարդ կա ՌԴ-ի մոտ երկաթուղու հարցում՝ զիջման տեղ չկա․ գինը բարձրացնում են, եթե նույնիսկ՝ պիտի զիջեն
Factor.am / 6 hours ago

«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
Factor.am / 6 hours ago



