Մենք բազմիցս արձագանքել ենք, երբ հանրային խոսքում կանանց վարքագիծը գնահատելու կամ նրանց գործողությունները բացատրելու համար անտեղի և կարծրատիպային կերպով օգտագործվել են գենդերային դերեր ու «կանացի» կամ «մայրական» բնազդի մասին պատկերացումներ։ Այս անգամ ևս անհրաժեշտ ենք համարում ընդգծել՝ «մայրական բնազդը» որպես բացատրություն կամ չափանիշ օգտագործելը ոչ միայն անտեղի է, այլև կնոջը թիրախավորում է հենց իր գենդերային