2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղության համապատասխան տեսակետների շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան կառույցների միջև համակարգմանն առնչվող հարցերին և աշխատանքների առաջմղման համար անհրաժեշտ հետագա քայլերին,- ասված է հաղորդագրության մեջ։