Գրադարանավարի օրվա կապակցությամբ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով։ Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարը շնորհակալություն է հայտնել երկարամյա բարեխիղճ ու շնորհակալ աշխատանքի համար՝ ընդգծելով նրանց ավանդը գրադարանային գործի զարգացման և ընթերցանության խթանման ուղղությամբ։ Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ Կառավարության նոր ծրագրում ընթերցանության խրախուսումն առաջնահերթություն է․ իրականացվելու են բազմաթիվ նոր ծրագրեր՝ միտված հանրության շրջանում ընթերցանության մակարդակի բարձրացմանը։ Նա անդրադարձել է նաև 15 տարեկան դպրոցականների շրջանում անցկացված միջազգային հետազոտության արդյունքներին՝ շեշտելով, որ ուսումնական հաստատությունների անելիքներին զուգահեռ շատ կարևոր է նաև գրադարանների դերը: «Գրադարանները իսկապես պետք է համայնքային կենտրոններ լինեն և դառնան բոլոր տարիքի մեր քաղաքացիներ համար ամենահաճախ այցելվող վայրերից մեկը: Ընթերցանությունը շատ ավելի խորը արմատներ է ձգում այնտեղ, որտեղ այն ուղեկցվում է կարդացած նյութի քննարկմամբ, կարծիքների փոխանակմամբ: Գրադարաններն այն տարածքներն են, որտեղ պետք է տեղի ունենան ընթերցումներ ու քննարկումներ․ այստեղ գրադարանավարներն ունեն շատ կարևոր անելիք՝ հուշելու հետաքրքրող թեմաների շրջանակում՝ ինչ գրականություն ընթերցել: Անչափ կարևորում են նաև գրադարանների և կրթական հաստատությունների սերտ համագործակցությունը և ուրախ եմ, որ որոշ գրադարաններ այս ուղղությամբ ակտիվ աշխատում են»,- նշել է նախարարը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գրադարանավարների շարունակական վերապատրասումները և հավելել, որ նախընթաց շրջանում արդեն իրականացվել են բազմաթիվ վերապատրաստումներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ․ նմանօրինակ նախաձեռնությունները կլինեն շարունակական։ Ընդգծելով, որ 2026-2027 ուսումնական տարին նախարարությունը հայտարարել է «Ընթերցանության տարի»՝ Ժաննա Անդրեասյանն հորդորել է գրադարանային ոլորտի աշխատակիցներին լինել առավել նախաձեռնող կրթական հաստատություններին օժանդակելու, համատեղ նախաձեռնություններ և ծրագրեր իրականացնելու գործում: Հանդիպման ընթացքում նախարարը գրադարանային ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև առաջիկայում մեկնարկող ատեստավորման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր. «Կառավարության ծրագրով գրադարանավարների աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում: Գործառույթները, աշխատանքի հանդեպ պահանջները տարբեր են, ուստի կառանձնացվեն մասնագիտական համապատասխան խմբեր և յուրաքանչյուր խմբի համար՝ ըստ պաշտոնի և պարտականությունների նկարագրի, կկազմակերպվի ատեստավորում, որը կապահովի նաև վարձատրության նկատելի բարձրացում»,- նշել է նախարարը և հավելել, որ ատեստավորման գործընթացը կնպաստի գրադարանային ոլորտի աշխատակիցների սոցիալական երաշխիքների ամրապնդմանը, ինչպես նաև ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավմանը: The post Գրադարանավարի օրվա առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների appeared first on Infocom .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Գրադարանավարի օրվա առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների
Գրադարանավարի օրվա կապակցությամբ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով։ Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարը շնորհակալություն է հայտնել երկարամյա բարեխիղճ ու շնորհակալ աշխատանքի համար՝ ընդգծելով նրանց ավանդը գրադարանային գործի զարգացման և ընթերցանության խթանման ուղղությամբ։ Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ Կառավարության նոր […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

«Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային». Լեհաստանի վարչապետն աջակցություն է հայտնել Զելենսկիին | news.am
Infocom / 13 hours ago

ՃՏՊ Կապանում․ ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
Infocom / 13 hours ago

Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Infocom / 14 hours ago

Ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ | azatutyun.am
Infocom / 14 hours ago
Related coverage

1 մարդ մահացել է, 11–ը՝ վնասվածքներ ստացել. Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու կադրերը
Sputnik Armenia / 38 minutes ago

10 մարզերում թեժ քարոզարշավ է. ինչ իրավիճակ է ՏԻՄ ընտրություններից առաջ
ArmLur / Zhoghovurd / 46 minutes ago

Ինչ է սպասվում այսօր ԱԺ-ում. կառավարությունը արտահերթ նիստ է անում
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Уиткофф и Кушнер пока отложили визит в Москву – СМИ
Sputnik Armenia / 1 hour ago