Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ։ Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հոկտեմբերի 6-ի նիստում 3 դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը: Դատախազության Հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ 2026 թվականի հունիսի 15-ին, սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում և Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ դատախազներից 2-ն առանց հարգելի պատճառի բացակայել են համապատասխանաբար՝ աշխատանքի վայրից և դատական նիստից, իսկ 3-րդ դատախազը, ի թիվս այլնի, մեղադրական եզրակացությամբ ստանալով քրեական վարույթի նյութերը և ուսումնասիրելով դրանք, չի արձանագրել, որ այն չի բավարարում Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջներին և հաստատել է այն: Արդյունքում, անձի նկատմամբ նշանակվել է սխալ պատժատեսակ, իսկ դատախազի կողմից չի ձեռնարկվել որևէ միջոց այդ հանգամանքի հայտնաբերման ուղղությամբ (դատական սխալը շտկելու նպատակով՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2026 թվականի հոկտեմբերի 7-ին ներկայացվել է բացառիկ վերանայման վերաքննիչ բողոք): Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումներով՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվել է նկատողություն տեսակի կարգապահական տույժ, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվել է դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով տեսակի կարգապահական տույժ, իսկ Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է նկատողություն տեսակի կարգապահական տույժ:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կարգապահական տույժ՝ 3 դատախազի նկատմամբ
Դատախազներից 2-ն առանց հարգելի պատճառի բացակայել են աշխատանքի վայրից և դատական նիստից, իսկ 3-րդը մեղադրական եզրակացությամբ ստանալով քրեական վարույթի նյութերը և ուսումնասիրելով դրանք, չի արձանագրել, որ այն չի բավարարում Քրդատ օրենսգրքի պահանջներին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերին․ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնեն 5 նախկին հանրապետականներ
Hetq / 12 hours ago

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսին
Hetq / 12 hours ago

Премьер-министр присутствовал на торжественной церемонии запуска эксплуатации Амулсарского золотого рудника
Hetq / 12 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
Hetq / 14 hours ago
Related coverage

Թրամփը չի բացառել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը «Թրամփի օվկիանոս» անվանելու հնարավորությունը
24TV / 24News / 24 minutes ago

Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն
168 Jham / 26 minutes ago

Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ
24TV / 24News / 28 minutes ago

ԱՄՆ-ը կրակ է բացել Օմանի ծոցում գտնվող նավի ուղղությամբ
24TV / 24News / 28 minutes ago