ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը և բարեկամական խմբի անդամ Դավիթ Ղազինյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։ Ողջունելով դեսպանին և շնորհավորելով Հայաստանում Կատարի Պետության դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ Կատարի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների ընդլայնումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար։ Նա նշել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հսկայական ներուժ, որն անհրաժեշտ է լիարժեք իրացնել ու զարգացնել: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արամ Վարդևանյանին Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Նա ընդգծել է Կատարի պատրաստակամությունը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների շարունակական ընդլայնմանն ու զարգացմանը: Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել Կատարի հետ ձևավորված բարեկամական կապերը և կարևորել տարբեր ոլորտներում երկխոսության շարունակականությունը։ ԱԺ փոխխոսնակը հատուկ ընդգծել է երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։ Այս համատեքստում արժևորվել է օրենսդիր մարմինների միջև պարբերական փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը և հնարավորություն կտա ավելի արդյունավետորեն համադրել ջանքերը միջազգային հարթակներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է տարբեր բնագավառներում փորձի փոխանակումը, ինչպես նաև առանձնակի ընդգծվել է տնտեսական փոխհամագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Կատարի Պետության դեսպանին
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Կատարի Պետության դեսպանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Մոտ 43 մլն դրամ արժեքով գրքերը կնվիրվեն գրադարաններին
A1plus / 35 minutes ago

Ուկրաինային նոր առաջնորդ է հարկավոր․ Թրամփ
A1plus / 10 hours ago

Հայաստանի կանանց հավաքականը մրցել է Ինդոնեզիայի հետ
A1plus / 11 hours ago

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես
A1plus / 11 hours ago
Related coverage

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ
168 Jham / 12 hours ago

Դիանա Խաչատրյան․ Յուրաքանչյուր թռիչքի գլխավոր նպատակը անվտանգ վայրէջքն է․ «Նիդերլանդական Օրագիր»
Aravot / 14 hours ago

ԵՄ-ն մտադիր է հաստատել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենածավալուն փաթեթը. Կալլաս | azatutyun.am
Infocom / 15 hours ago

Լուկաշենկոյի ծաղրը․ Ռուսական ճնշումը մեծանում է. Փաշինյանի նոր զիջումները. Ալիևին սաստել են
Noyan Tapan TV / 17 hours ago