Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով, և կայացվել է նրան ձերբակալելու որոշում։ Կրթության տեսչական մարմինն էլ դեպքի առնչությամբ վարչական վարույթ է նախաձեռնել։ ՔԿ-ի և Կրթության տեսչական մարմնի հաղորդագրությունները՝ ստորև․ Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գրության հիման վրա՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն իր լիազորությունների շրջանակում անմիջապես ձեռնարկել է համապատասխան քայլեր։ Խնդիրը բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական ուսումնասիրելու, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատության և դասարանի բոլոր սովորողների լավագույն շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով՝ Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ։ Իրավիճակը շարունակում է մնալ Տեսչական մարմնի անմիջական ուշադրության կենտրոնում, և վերահսկողական գործառույթների շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ հաստատությունում անվտանգ, ապահով և կրթական չափորոշիչներին համապատասխան միջավայրի պահպանումն ապահովելու համար»: «Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից Հիշեցնենք՝ Factor TV -ն հոկտեմբերի 6-ին հայտնել էր, որ Վարդաձորի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին, ըստ երեխայի հարազատի, բռնություն է կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ ուսուցչուհին դասի ժամանակ ցուցափայտով հարվածել է երեխային, իսկ երբ նա դուրս է վազել միջանցք, ձեռքով հարվածելով՝ քաշելով վերադարձրել է դասասենյակ։ Երեխայի մորաքույրը Factor TV-ին հայտնել էր, որ դեպքից հետո նրա պարանոցն ու ձեռքերը ուռած են եղել։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով, և կայացվել է նրան ձերբակալելու որոշում։ Կրթության տեսչական մարմինն էլ դեպքի առնչությամբ վարչական վարույթ է նախաձեռնել։ ՔԿ-ի և Կրթության տեսչական մարմնի հաղորդագրությունները՝ ստորև․ Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության, ինչպես նաև …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Աշխատավարձի չափն էական չէ․ 400 հազար ստացող «Շմայս» ու Գագիկ Բեգլարյան ունենք․ Արմեն Գալջյան
Factor.am / 16 minutes ago

Քանդում են Շինարարների փողոցի ապօրինի շինությունները. ՈՒՂԻՂ
Factor.am / 16 minutes ago
Ռուբեն Ռուբինյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության հարցեր
Factor.am / 26 minutes ago

Երևանում ծխախոտի բաց վաճառքի դեպք է հայտնաբերվել․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության
Factor.am / 43 minutes ago
Related coverage

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զեյթունի կրակnցները «դրսի» քրեական աշխարհի հրահանգով են եղել․եղբայրնեը զենքnվ գնացել են տան վրա. ինչն է պատճառը
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Անդրանիկ Օզանյանի ձեռքով կառուցված տունը Վառնայում է, այդ քաղաքին ուշադրություն դարձրեք. Վարդանյան
168 Jham / 17 minutes ago

Զելենսկին կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ պшտերազմը դադարեցնելու համար
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Լուրեր 15:00 | | 13.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 18 minutes ago